Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
«Սա պարտադրված պատերազմ է, մենք գիտենք, որ Ադրբեջանը, արդեն երկու տարի է, պարբերաբար խախտում է և փորձեր է կատարում ահի մթնոլորտ ստեղծել»:
Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Բաքվի հետ կառուցողական բանակցությունների ու գնալ ընդունելի փոխզիջումների, երբ պաշտոնապես ճանաչվի Ադրբեջանի կողմից: Ինչպես հայտնում է Interfax-ը, այս մասին հայտնում է Մոսկվայում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:
Շարմազանովը հավելեց, որ բոլորն են տեսել, թե ինչպես էին 1930-ական թվականներին քաղաքակիրթ Եվրոպան, ինչո՞ւ չէ, նաև Խորհրդային միությունը, «սիլի-բիլի» անում Ադոլֆ Հիտլերի հետ, մինչև որ Հիտլերը չսկսեց Երկրորդ աշխարահամարտը։ «Հիմա կան պետություններ, ովքեր «սիլի-բիլի» են անում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, և մենք տեսնում ենք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը լուրջ սպառնալիք են հանդիսանում մեր տարածաշրջանի համար»,-ասաց Շարմազանովը:
Հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 5-ի առավոտյան ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, թե հավատում է, որ Ռուսաստանն ունակ է Լեռնային Ղարաբաղում կայունացնել իրավիճակը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Այդ պատերազմի նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության, կարգավիճակի վերանվաճումը և Ռուսաստանի հետ նորմալ, իրավահավասար հարաբերությունների հաստատումը:
«Բնականաբար, Ռուսաստանը կօգտվի այս առիթից՝ փորձելով վերահաստատել իր դերակատարությունը, քանի որ Ռուսաստանի համար սա կարևոր տարածաշրջան է, կարևոր են նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- ասաց նա: Իսկ թե ինչպես Ռուսաստանը կվերահաստատի իր ազդեցությունը՝ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ վաղ է այդ մասին խոսել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր՝ մինչև օրվա վերջ, կուղևորվեն տարածաշրջան՝ նպաստելու բռնության ապաէսկալացիային։
Դաղստանում տագնապի ազդանշանով երեկ՝ ապրիլի 4-ին, ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներ, որոնք զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» (Дальний) պոլիգոնում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բոլոր կողմերը ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համար: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր ժամը 12:00-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է «երկկողմանի պայմանավորվածությամբ»:
Կրեմլում վստահ են, որ ԶԼՄ-ների խմբագրական քաղաքականությունը չի կարող լինել լրագրողների աշխատանքի սահմանափակման պատճառ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երևան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նրանց կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Հանդիպում կկայանա նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ»,-նշում է Բալայանը։
«Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին զինադադար է կայանալու, և հավատացե՛ք՝ հենց այդ պահից սկսած ջրի երես կբարձրանան բոլոր այն երկրների անունները, որոնք որոշակի ձեռքբերումներ էին ակնկալում պատերազմական այս իրավիճակից»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մոտ օրերս կայցելեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ:
Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումն ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, միջազգային ասպարեզում շատ եռանդուն ջանքեր են գործադրվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է TASS-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, ով այցով գտնվում է Մոսկվայում, հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի որոշակի կայունացման մասին` շեշտելով, որ հայկական կողմը ռազմավարական նախաձեռնությունը պահում է իր ձեռքում: «Կարելի է ասել, որ իրավիճակը կայունացել է ինչ-որ կերպ: Պետք է սպասել, տեսնել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:
Reuters գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել, որոնք պատկերում են Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել:
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկելու է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է Tasnim գործակալությունը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Մեջբերում եմ Էդվարդ Նալբանդյանի խոսքից. «Բազմամիլիարդ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին որևէ խնդիր չէ Հայաստանի համար. դա մեր դաշնակցի բիզնեսն է»
Աֆղանստանի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի բաժնի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ զենիթահրթիռային С-300 համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումները Իրան կսկսվեն մոտ օրերս:
Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները:
Այն պահին, երբ ադրբեջանական արյունախում ղեկավարությունն իր իսկ սանձազերծած ռազմական ագրեսիայի տխուր պտուղներն է համտեսում Արցախի դիրքերը պաշտպանող հայ անվեհեր մարտիկների կողմից, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն էլ Լոնդոնում հանդիպեցին հայության բարձր ոգու և միասնականության դիմակայությանը:
Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից, հայտնում է Interfax-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին: