ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորները ներկայացրել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նոր պլան, հայտնում է Reuters-ը:
Մենք խոսում ենք սերնդափոխության մասին եւ ավելի արժեքային սերնդափոխության մասին է խոսքը, ոչ թե տարիքային։ Երկրորդն էլ, այո՛, հիմնական թիմը ձեւավորված է երիտասարդ մարդկանցից, բայց մենք այս պահին մին֊ չեւ 50 եւ դրանից բարձր տարիքի անդամներ ունենք, որոնք պետք է մասնակցեն մեր աշխատանքներին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Կրասնոդարի երկրամասի Տուափսեի շրջանային թիվ 2 ծննդատանը մահացած երիտասարդ հղի Յանա Պլակսիայի մահվան պատճառ է դարձել ուժեղ դեղամիջոցի ներարկումը:
«Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ են զգում ողջ աշխարհի մուսուլմանները Փարիզի հարձակումներից հետո, զգում են, որ իրենց հետապնդելու են այլոց գործողությունների պատճառով: Լինելով հրեա՝ իմ ծնողներն ինձ սովորեցրել են, որ մենք պետք է դիմակայենք հարձակումներին ցանկացած հասարակությունում: Անգամ եթե այդ հարձակումն այսօր քո դեմ ուղղված չէ, երբևիցե ազատության սահմանափակումը կվերաբերի յուրաքանչյուրին»:
Թուրքական ռազմական ինքնաթիռները հատել են Իրաքի օդային տիրույթն ու ռումբ նետել երկու երկրների սահմանային հատվածում, հայտնում է Fars News գործակալությունը:
Վաշինգտոնը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնություններից, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով մեկնաբանելով վերջին ժամանակներում հաճախակի դարձած հրադադարի խախտումները:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ նկատել է, որ Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում, հայտնում է LifeNews-ը:
Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը, հայտարարեցին ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ, ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, որտեղ անց էր կացվում Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում:
ԵԽԽՎ պատվիրակության նախնական զեկույցի պատճառով հայաստանյան պատվիրակությունը և հատկապես ՀՀԿ-ական ղեկավար Հերմինե Նաղդալյանը կրկին տհաճ իրավիճակում են հայտնվել։
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական ու քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել:
Հայաստանում իրականում մնացել են քաղաքական ուժեր, որոնք անվանապես զբաղեցնելով ընդդիմության տեղը, իրականում ամբողջությամբ գործում են իշխանության դաշտում:
Ամերիկյան լրատվամիջոցները տարածում են Հյուսթոնի ոստիկանության սպայի լուսանկարը, ով ասֆալտին պառկած մխիթարում է հոգեվարքի մեջ գտնվող ձիուն:
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստի մասնակիցները միաձայն աջակցել են Սիրիայում Ռուսաստանի գործողություններին և դատապարտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի կործանումը։
«Այն, ինչ կարող եմ ասել, հետևյալն է` դրական է, որ նախագահները պատրաստվում են հանդիպել: Կարևոր է, որ նրանք այդ հնարավորությունն օգտագործում են, որպեսզի կառուցեն փոխադարձ ընկալման որոշակի մակարդակ, անձնային վստահության մակարդակ, որը կօգնի գործընթացն առաջ մղել»,- ասաց Բրայզան` հավելելով, որ նախագահներն առաջին հերթին՝ պետք է հստակեցնեն տանկի օգտագործման միջադեպը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաղթողէ ճանաչվել «Տարվա մարդ-2015» անվանակարգում՝ ըստ ամերիկյան Time ամսագրի վարկածի: Որոշումը հայտարարվել է NBC հեռուստաալիքի առավոտյան շոուի ժամանակ:
«Շատ նորմալ գնահատական է տրված»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ սահմանադրական բարեոխումների հանրաքվեի վերաներյալ տված գնահատականի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը:
«Բոլոր ընտրախախտումների հետ կապված հստակ կա որոշում և հստակ կա քայլերի հաջորդականություն, առաջին հերթին՝ կան հարուցված քրեական գործեր, կան վերահաշվարկի դիմումներ ու կարտարվում են վրահաշվարկներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանդրական բարեփոխումների հանրաքվեի ընտրախախտումների մասին:
Հարցվածները տարբեր տոկոսային հարաբերությամբ են դասակարգել հետևյալ իրադարձությունները որպես ցեղասպանություն, թեև անտեսելով Կամբոջայի ցեղասպանության գոյությունը:
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ դեռ վաղ է խոսել «Ակկույու» ատոմակայանի շինարարությունից հրաժարվելու մասին, որի նախագիծն իրագործվում է ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ: Այս մասին Anadolu գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց տալուց առաջ փորձեց համակարգչով ինչ-որ տեսանյութի ձայն միկրոֆոնով հնչեցնել, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարգադրեց անջատել խոսափողն ու նրան հորդորեց սեփական բառերով շարադրել միտքը:
Ս. Օհանյանի խոսքով՝ կրակոցները դիպուկ չեն եղել, բայց սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացնող քաղաքականության արդյունք է։ ՊՆ նախարարի կարծիքով՝ դա կարող է հետևանք լինել տարբեր քաղաքական իրադարձությունների՝ նախագահների նախապատրաստվող հանդիպում, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակ, և այլն: «Հայկական ստորաբաժանումների հրամանատարների և նրանց ենթակաների անձնուրաց գործողությունների շնորհիվ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում, իրավիճակը վերահսկվում է:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հերթական ասուլիսին ասաց, որ վաղը ժամը 13։00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միասնական երթ` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված:
«Լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր… Յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվա կատարելիք իր այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Ուկրաինայում ստեղծված վիճակն ու սիրիական կոնֆլիկտի կարգավորման հարցերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման և ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այսօր Բաքվի Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի գործով դատական նիստը:
Հայ-վրացական սահմանի «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում վրացի մաքսային ծառայողների կողմից հայտնաբերվել ու խափանվել է Վրաստան մարիխուանայի ներկրման փաստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:
Եվրամիությունը պատրաստվում է 2016 թվականի կեսին չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը (վիզային ռեժիմ) Ուկրաինայի ու Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին հայտնում է Die Welt պարբերականը՝ հղում կատարելով Բրյուսելում իր աղբյուրներին:
ԱՄՆ-ն ստիպել է Եվրոպային պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ, իսկ հիմա Վաշինգտոնի ներկայացուցիչները իրենց են ենթարկում ԵՄ անդամներին՝ երկարեցնելու հակառուսական միջոցառումները: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իտալացի լրագրողներին տված հարցազրույցում:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Թուրքիան հիմք է տվել պատերազմ սկսելու համար՝ գրոհելով ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է «Ռոսիա-1»-ը: