![](/banners/BeFunky-design.jpg)
ԼՂ հակամարտության կարգավորման համար պետք է սկսել լուրջ քաղաքական գործընթաց․ Մամեդյարով
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/mamedyarov.jpg)
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին օրերին ստեղծված իրավիճակը։
Մամեդյարովը հայտարարել է, թե «հակամարտության կարգավորման հարցում լարվածությունը կանխարգելելու համար Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից»:
Մամեդյարովի խոսքով՝ հակամարտության կարգավորման համար պետք է սկսել լուրջ քաղաքական գործընթաց։