![](/banners/BeFunky-design.jpg)
Մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/7af71f2c37ef73dd4e912dbeb760051a.jpeg)
Մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Հանդիպումն անցկացվում է իրանական Ռամսար քաղաքում:
Այն կշարունակվի երկու օր:
Մինչ հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զարիֆն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպմանը քննարկվելու են երեք երկրների համագործակցության հարցերը տնտեսության, առևտրի և ահաբեկչության դեմ պայքարում: Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել Զարիֆն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրույցի ընթացքում իրանցի նախարարը ընդգծել է, որ Թեհրանը հակամարտող կողմերի ցանկության դեպքում կաջակցի հակամարտության լուծմանը: