Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Դաղստանում տագնապի ազդանշանով երեկ՝ ապրիլի 4-ին, ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներ, որոնք զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» (Дальний) պոլիգոնում:

Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստառադիոնկերությունը՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրությանը:

Զորամիավորումները կանցկացնեն տակտիկական զորավարժություններ: Մանևրներում ներգրավված է մոտ 1000 զինծառայող և 300 միավոր տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս