Ստեփանակերտը հայտնել է Բաքվի հետ բանակցությունների պայմանները

Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Բաքվի հետ կառուցողական բանակցությունների ու գնալ ընդունելի փոխզիջումների, երբ պաշտոնապես ճանաչվի Ադրբեջանի կողմից: Ինչպես հայտնում է Interfax-ը, այս մասին հայտնում է Մոսկվայում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:

«Մեր դիրքորոշումը միանգամայն հասկանալի է և թափանցիկ՝ ճանաչեք մեր անկախությունը և մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ու ցանկացած հարցի վերաբերյալ կատարել ցանկացած զիջում և գնալ փոխզիջումների», – նշել է նա:

Անդրյանի խոսքով՝ «սահմանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուժային լուծում չկա»:

«Ռազմական գործողությունները միայն ավելացնում են երկու կողմերում զոհերի թիվը և խաղաղ բնակչության տառապանքները: Բանակցություններին այլընտրանք չկա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և չի լքի իր հողերը, սակայն մենք չենք ցանկանում անընդհատ պատերազմել», – նշել է ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930