Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը ավելի մեծ մտահոգություն է հարուցում․ Պեսկով
Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումն ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, միջազգային ասպարեզում շատ եռանդուն ջանքեր են գործադրվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է TASS-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն բազմիցս արտահայտել է իր մտահոգությունը հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի առնչությամբ, ու «դեռևս իրադարձությունների զարգացումը ավելի մեծ մտահոգություն է հարուցում»:
«Այդ մտահոգությունը կիսում են տարածաշրջանի բոլոր երկրները, բոլոր պետությունները, որոնք ներգրավված են մինսկյան հնգյակում, ինչի պատճառով էլ ներկայում ձեռնարկվում են շատ եռանդուն ջանքեր»,- ասել է նա։
Նա հավելել է, որ շփումներն իրականացվում են ինչպես առանձին գերատեսչությունների գծով, այնպես էլ միջազգային հարթակում: