Քառյակից ավելին սպասել չէր էլ կարելի, քանի որ դրա ներկայացուցիչներն ուղղակի սարսափի մեջ էին ընկնում, երբ լրագրողները հարցնում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման պահանջի բացակայությունը բացատրում է այսպես. «Մենք համարում ենք, որ պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք՝ դրանից հետո ինչ համակարգ ենք ունենալու: Մենք բազմիցս տեսել ենք, որ անձինք հեռացել են, ու իշխանության եկածներն օգտվել են բարիքներից, և իշխանափոխությունն էլ չի ծառայել ժողովրդին»: Պարզվում է, որ ՀՅԴ-ն մինչև հիմա չգիտի, թե ինչ համակարգ ենք ունենալու Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո. մինչդեռ ՀՅԴ-ն արդեն տևական ժամանակ հայտարարում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Ըստ նրա՝ բյուջեն արդյունավետ իրականացնելու համար պետք է ապահովել հավասար արդյունքի ստեղծում, այլ ոչ թե մի կերպ մարդկանց քամելով պետական գանձարան որոշակի միջոց ներկայացնել՝ իբրև կատարված և համաքաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործողություններ:
Ուկրաինայի ընտրության իրավունքը ոչ ոք չի վիճարկում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իշխանությանը կոչ արեց լուրջ վերաբերվել քառյակի առաջարակություններին և կառուցողական դարձնել իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Ռուստամյանը հայտնեց, որ փաստաթուղթն ուղարկվել է նաև ՀՀ վարչապետին ու նախագահին:
Մայիսի 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հաշվետու հավաքը։ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը կուսակցության հերթական համագումարներից հետո ավանդաբար ամփոփում է արված աշխատանքները, ուրվագծում առաջիկա անելիքները՝ ելնելով կուսակցության համագումարում նախանշված դրույթներից։ ՀՀԿ ղեկավարությունը մեծ ուշադրության է արժանացնում երիտասարդներին` նրանց ներուժն օգտագործելով բոլոր ոլորտներում՝ կուսակցական ծրագրերում, պետական կառավարման մարմիններում, հանրային աշխատանքներում։
Իրաքում՝ Դիյալահում, հուղարկավորման ժամանակ այսօր պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի զոհված զինծառայողներն ամերիկացիներ են:
«Նուրսուլթան Նազարբաևի նման լուրջ քաղաքական գործիչը չէր կարող չիմանալ, որ տվյալ նամակի ընթերցումը դիվանագիտական էթիկայի խախտում է, բայց բավականին լուրջ հայտարարություն արվեց, որում՝ անկախ տոնից, ցինզմից, կար արհամարհական վերաբերումք Սերժ Սարգսյանի և նրա ներկայացրած պետության նկատմամբ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ռոուհանիի այս հայտարարությունն արվել է Ժնևում այսօր ավարտված Իրանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների ֆոնին:
«Գազպրոմը» Լիտվայի ներքին շուկայի հիմնական գազամատակարարն է:
«Ժառանգություն» կուսակցություն վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռևս ՕԵԿ-ից խորհրդակցությունների հրավեր չեն ստացել. «Ինձ հայտնի չէ, մենք մի քանի օր առաջ վարչության նիստ ենք ունեցել, այդ պահին չի եղել նմանատիպ հրավեր, հիմա չգիտեմ` կա՞, թե՞ չէ: Եթե լինի, բնականաբար, կքննարկենք մենք, իրար ինչ-որ կերպ կպատասխանենք: Այս պահի դրությամբ ես տեղեկություն […]
Խորհրդարանում անցկացված քվեարկության երկրորդ փուլի ժամանակ Ռիվլին հավաքել է 63 քվե, իսկ նրա մրցակից Մեիր Շիտրիտը՝ 53 քվե:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, որը կարգավորում է նորաստեղծ այդ կոմիտեում ծառայության անցնելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ ընդիմությանը վերահսկողական ֆունկցիաներով օժտելու հարցը քննարկելի է և կարելի է լուծել հենց Սահմանադրական փոփոխությունների միջոցով: Շարմազանովի կարծիքով՝ իշխանության օրակարգն ավելի լայն է և ընդգրկուն, քառյակի առաջարկություններում կան կետեր, որոնք կառավարության և քաղաքական ուժերի հետ արդեն քննարկվում են: Շարմազանովը շեշտեց, որ Արցախի հարցում բոլորը միասնական են:
Սրանից առաջ Պուտինն Անվտանգության դաշնային ծառայությանը կարգադրել էր խստացնել Ուկրաինայի հետ սահմանի պահպանությունը:
«Ինձ համար մի քիչ պրոբլեմատիկ է թվում, որ Հայաստանն ինքնուրույն կարողանա ազատ գոտի ստեղծել Իրանի հետ և օգտագործել, որովհետև իրականում կախվածությունը Ռուսաստանից այն աստիճանի է, որ եթե մենք կարողանայինք ինքնուրույն ստեղծել` գազի պայմանագիրն էլ ինքնուրույն կստեղծեինք, նավթի մասին էլ ինքնուրույն հարցեր կկարգավորեինք: Եթե այդ երկու-երեք կարևորագույն բաները չենք կարողացել անել, բնականաբար, ազատ տնտեսական գոտին ուղղակի ինքնուրույն չենք կարող: Հույս ունենանք, որ եթե կայանա այդ միությունը, գոնե Հայաստանն ինչ-որ օգուտ կունենա՝ հենց որպես կապող օղակ հանդիսանալով նույն Իրանի հետ»:
Հաշեմի Ռաֆսանջանին նույնպես իր թուրքական այցի ժամանակ հրաժարվել էր այցելել Անըթաքաբիր:
Այսօր ոչ իշխանական քառյակը վերջապես հրապարակեց իշխանություններին ուղղված իրենց 12 կետից բաղկացած պահանջ-հայտարարությունը, որում բացակայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին պահանջը: Հարցին՝ եթե իշխանությունները չիրականացնեն այդ պահանջները՝ քառյակը կպահանջի Ս. Սարգսյանի հրաժարականը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեզ համար տաբու հարցեր, տաբու խնդիրներ չկան: Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասին նպատակահարմար է գտել այս հարցերի ներկայացումը իշխանությանը, որից հետո մենք միասին ժողովրդի հետ կծրագրենք մեր հետագա քայլերը»:
Այսօր Իսրայելում անցկացվում են նախագահական ընտրություններ:
«Կան մարդիկ, որ անընդհատ գիշեր-ցերեկ մտածում են՝ երբ պետք է ձախողվի այս կառավարությունը, որ երկնքից մի խնձոր ընկնի, մենք բռնենք ու գանք իշխանության: Խնձոր բռնելով իշխանության չեն գալիս: Պատրաստենք՝ իրենց առողջ քննադատություններով մենք զգոն լինենք, պատճառաբանված կլինեն, կարող են սահմանադրական ճանապարհով գալ իշխանության: Առաջարկութուններ են անում, բայց ասում են՝ չենք հավատում: Բա ինչի՞ են ժամանակը վատնում: Անընդհատ հայհոյանքներ, անընդհատ լուտանքներ: Մեզ պետք չի իրենց կարծիքը, մեզ համար կարևոր է, թե ժողովուրդն ինչ կմտածի, որ թերությունները վերացնենք: Անձով այս երկրում հարց չի լուծվում: Մեխանիզմներ են պետք: Մենք ուզում ենք, որ ընդդիմությունը լինի քաղաքական, համախմբված»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Իրանական պատվիրակությունը տվյալ հարցով հաջորդ շաբաթ ժամանելու է Անկարա:
Դիտարկմանը, որ մինչև սեպտեմբեր ժամկետ է տրվել, Վ. Բաղդասարյանը հայտարարեց, որ արդեն քայլերը կատարված են, կառավարությանը հարցապնդում պետք է անեն, որ ժամկետները հստակեցնեն, բայց մինչև սեպտեմբեր արդեն որոշակի արդյունքներ կլինեն. «Մենք նախպայմանների կամ ուլտիմատումների չենք նայում, այլ իրենց առաջարկություներին»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Գլազևը վստահություն է հայտնել, որ ողջ Ուկրաինային սպասվում է տնտեսական և բնակչության կենսամակարդակի անկում, մինչդեռ Դոնբասին սպասվում է բարգավաճում:
Պատկերացրեք՝ տեղի է ունենում կառավարության նիստ, որը վարում է նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգի հարցը շատ ընդհանուր ձևակերպում ունի. «ինչ քայլեր ձեռնարկել, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը փոքր-ինչ բարելավվի, սակայն դա չվնասի գործող իշխանության դիրքերին և շահերին, ինչպես նաև ապահովի իշխանության համախմբումն ընդդիմության հետ»:
Խոսքը գնում է իտալական Elettra և ֆրանսիական Dupuy de Lome նավերի մասին:
Սակայն մենք առնվազն իրավասու ենք կանգնեցնել բնակչության ցեղասպանությունը:
ԱՄՆ-ը որևէ միջոց չի հատկացրել «Մայդանի» համար
Քառյակը արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը: