Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու G7-ի անդամ երկրները Պուտինին կոչ են անում փակել Ուկրաինայի հետ սահմանը

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու G7-ի անդամ երկրները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են անում փակել Ուկրաինայի սահմանը՝ անջատողականներին զինյալներ ու զենք չմատակարարելու համար.

«Անթույլատրելի է, որ Ռուսաստանի Դաշնությունը թույլատրի սահմանի հատումը՝ կապված զինյալներ ու զենք մատակարարելու հետ: ԱՄՆ-ն ու G7-ի երկրները նախագահ Պուտինին խնդրում են փակել սահմանը և համագործակցել ուկրաինական կառավարության հետ այդ ոչ պարզ հանգամանքներում»:

Սրանից առաջ Պուտինն Անվտանգության դաշնային ծառայությանը կարգադրել էր խստացնել Ուկրաինայի հետ սահմանի պահպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30