«Հայաստանում միայն պետք է զարգանան հայկական դպրոցները, մեր կրթությունը հայեցի է, և մենք կարիքը չունենք որևէ երկրի լեզվով այստեղ մեծածավալ կրթական ինչ-որ ծրագրեր իրականացնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովի հայտարարությունների մասին, թե Հայաստանում չկան ռուսական դպրոցներ և Հայաստանի հետաքրքրության շրջանակում պետք է լինի ռուսական դպրոցներ ունենալը:
Հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրցման հարցով լսումներ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ավարտին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 18-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:
Պահանջների ուռճացումը չի ազդի Իրանի վճռականության վրա, ով պաշտպանելու է միջուկային ոլորտում իր իրավունքները:
«Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է։ Վերջին 13 տարիներին անցկացված բոլոր սոցհարցումները վկայում են, որ Հայաստանում մեծ համակրանք են տածում (բնակչության ավելի քան 74 տոկոսը) Ռուսաստանի նկատմամբ և վստահում են ռուսական արտաքին քաղաքականությանը»,- ասում է Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով նաև, որ հայերը շատ են գնահատում քաղաքական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապրել Հարավային Կովկաս կոչվող բարդ, թեժ տարածաշրջանում։
Իրաքի խորհրդարանի նիստում պետք է քննարկվի երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի առաջարկը՝ կապված Մոսուլի դեպքերի հետ:
Ռոուհանին ընդգծել է, որ դրա նպատակը երկու երկրների միջև փոխգործակցության ուժեղացումն է և տարածաշրջանում քայլերի համակարգումը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
«Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, ես մեղադրում եմ մեզ, որ մենք հասել այն վիճակին, որ նրանց թույլ ենք տալիս գալ և այդպիսի խրատներ կարդալ մեր գլխին,- ասաց Ավետիք Իշխանյանը: – Եթե Կիսելյովն իրեն թույլ է տալիս գալ Հայաստան, այդպիսի արտահայտություններ անել և մեզ ասել, թե մենք ինչ պետք է անենք, դա Կիսելյովի մեղքը չէ, դա Հայաստանի իշխանությունների մեղքն է, որ թույլ են տալիս նրան այդպես խոսել: Այդ մարդը զգում է, որ կարելի է այդպես խոսել և դասեր տալ Հայաստանի քաղաքական վերնախավին…»:
Բուրջանաձեն նման կերպ է մեկնաբանել նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերայի հայտարարությունը:
Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ իրենք ներկա դրությամբ չեն կարող Վրաստանին առաջարկել ԵՄ-ին անդամակցություն:
Ըստ նրա՝ երկրորդ խնդիրը վերաբերում է արարողակարգային ընդունելությանը, երբ ԱԺ-ի գլխավոր մուտքի դարպասները բացվում են, և ինչ-որ մեկը նման ընդունելության է արժանանում, մինչդեռ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ 10-12 պատգամավորների պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանում էր և 2.5 ժամ տևեց, մինչև օդանավակայանից հասան հյուրանոց
Ասոցացման համաձայնագիրը բաց փաստաթուղթ է, որում չկա որևէ գաղտնի, քողարկված բան:
Այս մասին նշված է երեկ ԼԺՀ-ի տարածած համապատասխան հայտարարությունում:
Մենք չենք էլ քննարկել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, քանի որ չենք կարծում, թե գործը հասել է դրան:
Կանայք հայտարարել են, որ մտադիր են զենքը ձեռքներին դիմակայել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Քրդերի հաղորդմամբ՝ ներկա դրությամբ քաղաքում չի մնացել կառավարական բանակի որևէ զինծառայող:
Համապատասխան արարողակարգն այսօր անցկացվել է Բաքվում:
ՀՀ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ մեկտեղ: Այսօր կառավարության հին ու նոր անդամները, ԱԺ պատգամավորները ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն:
Ես վստահ եմ, որ թե՛ Ավստրիայում, թե՛ Հայաստանում կան բազմաթիվ ապրանքներ և ծառայություններ, որոնք կարող են մեծ պահանջարկ վայելել Ավստրիայի և Հայաստանի շուկաներում: Ես դրանում մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Երկկողմ առևտրի մակարդակը ցածր է, իսկ շրջանառվող ապրանքատեսակները՝ սահմանափակ:
Նախիջևանում տեղակայված «Սմերչ» համազարկի կրակային ռեակտիվ համակարգերն ունակ են խոցել հակառակորդի տարածքի յուրաքանչյուր թիրախ:
Գորիսում հունիսի 8-ին կայացած քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ այդ քաղաքում հարգանքի մթնոլորտ է: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Ես համարում եմ, որ՝ այո՛, նրանք քաղաքական մոտվիներով են գտնվում անազատության մեջ: Նրանց գործը հստակորեն քաղաքականապես մոտիվացված է, և Հայատսանի հանրային կարծիքը նրանց լայնորեն ընկալում է որպես քաղաքական բանտարկյալ, և ես համաձայն եմ այդ տեսակետի հետ»,- այս մասին այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում պարոն Լամերսի խնդրանքով վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է ինտեգրացիոն գործընթացներին (Մաքսային միություն, Եվրոպական միություն) Հայաստանի մասնակցության հեռանկարներին, ներկայացրել տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը, հարևան երկրների հետ հարաբերությունների ընթացքը և զարգացումները: Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հունիսի 10-ից Ծաղկաձորում ընթացող «Երիտասարդ Եվրասիա» երկրորդ համաժողովին Լեռնային Ղարաբաղից մասնակիցներ հրավիրված են եղել, բայց անձնական պատճառներով չեն մասնակցել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է արցախցիների մասնակցությունը չեղյալ հայտարարվել:
«Սյունիքում կոնկրետ չկար բողոքողը և մարդը, որ համարում էր որ տուժել էր և դիմեր իրավունքների պաշտպանության համար: Սակայն վերջին քսանամյակում նման դեպքեր կհիշենք, և երիտասարդների մոտ մտայնություն է առաջացրել, որ կարող են անպատիժ մնալ: Հիմա ես չունեմ մի բողոք, որ կա պաշտոնյայի բարեկամ, որի դեպքում խտրական մոտեցում է դրսևորվում: Գոնե մենք բողոք չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին մարզպետի բարեկամները ինչպե՞ս են կարողանում մշտապես անպատիժ մնալ:
«Այս հարցերը քաղաքականացման ենթակա չեն: Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է խոսել մուննանթների լեզվով»,- հայտարարեց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ հայ երիտասարդները պետք է առնվազն երկու օտար լեզու ունենան իրենց պաշարում, որոնցից մեկը՝ ռուսերեն, քանի որ միասնական տարածքում լինելուց բացի, չի կարելի է քաղաքականցնել Պուշկինի և Տոլստոյի լեզուն:
«Փաստաբանները մեզ ոչ մի առումով չեն կարող օգնել: Սա քաղաքական պրոցես է: Ու եթե Հայաստանում որևէ մեկը մտածում է, թե փաստաբանը կարող է դեր ունենալ, նշանակում է՝ ինքը հավատում է, որ Հայաստանում կա արդարություն, արդարադատություն: Եթե հավատում եք, էլ ինչո՞ւ եկաք այնտեղ, հետս կանգնեցիք: Ես որ հավատայի, ես չեի գնա՝ դուբինկեն վերցնեի»:
Այսօր ԱԺ նիստում ռուս լրագրող Կիսելյովի անթույլատրելի պահվածքին անդրադարձել է ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Մինչ այդ ԱԺ փոխնախագհ Հերմինե Նաղդալյանը փորձել է ներկայացնել, թե ոչ մի սարափելի բան տեղի չի ունեցել այդ նիստի ընթացքում, որին ներկա էր Կիսելյովը, պարզապես մարդիկ տարբեր կարծիքներ են հնչեցրել:
168.am-ը մեկնաբանություն խնդրեց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից` հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է, որ Դմիտրի Կիսելյովն, իրոք, Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվի անցանկալի անձ: Ի պատասխան` ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ նախարարությունն ինքն է որոշում իր օրակարգը` կապված Հայաստանի ազգային շահերի հետ:
ՀՀ կառավարությունը Սերբիային հատկացնում է 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց գործադիրիր նիստում: ՀՀ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը միայն նշեց, որ գումարը հատկացվում է օգնություն ցուցաբերելու նպատակով: