Էդուարդ Շարմազանովը՝ քառյակի պահանջների մասին. Ռադիկալ կոչեր չկան, սա արդեն կառուցողական է և ուշադրության արժանի
«Քառյակի հայտարարությունում ռադիկալ կոչեր չկան, սա արդեն կառուցողական է և ուշադրության արժանի: Սակայն չկար Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չորս կուակցությունների կարծիքը կամ տեսլականն այդ ուղղությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ ընդիմությանը վերահսկողական ֆունկցիաներով օժտելու հարցը քննարկելի է և կարելի է լուծել հենց Սահմանադրական փոփոխությունների միջոցով: Շարմազանովի կարծիքով՝ իշխանության օրակարգն ավելի լայն է և ընդգրկուն, քառյակի առաջարկություններում կան կետեր, որոնք կառավարության և քաղաքական ուժերի հետ արդեն քննարկվում են: Շարմազանովը շեշտեց, որ Արցախի հարցում բոլորը միասնական են: