Ս. Սաֆարյան. «Խոսել կուսակցությունների քառյակի մասին, ճիշտ չէ, անկախ նրանից` Լևոն Տեր-Պետրոսյանը դրա անունն ինչ կդնի»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրություններն ընդդիմադիր կամ ոչ իշխանական խմբակցությունները չպետք է թողնեին ազատ ընտության և պետք է ներկայացնեին իրենց թեկնածուներին: Միաժամանակ նա նկատեց. «Անգամ ազատ թողնելու դեպքում` չի կարող ընդդիմադիր գործունեություն ծավալողի պատգամավորների ճնշող մեծամասնությունը գնալ և ընտրել իշխանության թեկնածուին»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի` քառյակից դուրս գալու մասին շրջանառվող լուրերին, Ս. Սաֆարյանն ասաց. «Եկեք չմոռանանք, որ քառյակը շատ կոնկրետ խնդրով խորհրդարանական խմբակցությունների համագործակցությունների ձևաչափ է: Հիմա խորհրդարանում անցկացվող առաջիկա քվեարկությունները ցույց կտան՝ որքանո՞վ է գոնե այդ ձևաչափով այն գործում: Միջկուսակացական մակարդակում մենք տեսնում ենք, որ չկա օրակարգ: Հետևաբար, խոսել կուսակցությունների քառյակի մասին, ճիշտ չէ, անկախ նրանից` Լևոն Տեր-Պետրոսյանը դրա անունն ինչ կդնի: Բայց որքանո՞վ ԲՀԿ-ն կմնա խորհրդարանում ամենատարբեր խնդիրներով մյուս խմբակցությունների հետ նույն ձևաչափի մեջ՝ կարծում եմ, առաջիկայում կերևա»:

Տեսանյութեր

Լրահոս