Կիևում զինված անձինք շրջափակել են կառավարության շենքը
                                    Կիևում զինված ուժերն շրջափակել են Նախարարների կաբինետի շենքը, հաղորդում է УНН գործակալությունը: «Զինվորական հագուստով զինված անձինք արգելափակում են Նախարարների կաբինետի շենքը, որտեղ նախարարների խորհրդակցություն է անցկացվում»,-հաղորդում է գործակալությունը: Նշվում է նաև, որ կրակոցներ են լսվում:
Ըստ նախնական տվյալների` զինված անձինք Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչներ են, որոնք կառավարությունից պահանջում են պաշտոնանկ անել Պետական պահպանության ծառայության ղեկավար Վալերի Գելետեյին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    