 
                        Կառավարության ծրագիրն ԱԺ կներկայացվի մայիսի 12-ին
 
                                    168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը մտադիր է մայիսի 12-ին արտահերթ նստաշրջան հրավիրել, որի ընթացքում էլ կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Ըստ Սահմանադրության 74-րդ հոդվածի, կառավարությունն իր ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ԱԺ է ներկայացնում գործունեության ծրագիրը, որը հաստատվում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ քվեարկությամբ:
Ամենայն հավանականությամբ, այսօր կառավարության ձևավորումը կավարտվի, բայց կառավարությունը մտադիր չէ սպասել մինչև մայիսի 20-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        