Ռուսական «Գազպրոմին» Ուկրաինայի պարտքի չափը հասել է 3.5 միլիարդ դոլարի
ZN.UA-ի փոխանցմամբ՝ մայիսի սկզբի դրությամբ ռուսական «Գազպրոմին» «Ուկրաինայի Նավթոգազի» պարտքը հասել է մինչև 3.5 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնել է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը.
«Հաշվի առնելով ապրիլի 30-ի դրությամբ «Ուկրանայի Նավթոգազի» հայտը և այն ծավալները, որոնք մենք արդեն իսկ մատակարարել ենք այս ամիս՝ ռուսական գազի համար Ուկրաինայի ընդհանուր պարտքը նախնական գնահատականներով կազմում է 3 միլիարդ և 492 միլիոն դոլարի»:
Ստացվում է, որ «Գազպրոմի» հաշվարկներով՝ ապրիլին Ուկրաինայի պարտքն աճել է 1.3 միլիարդ դոլարով (մինչ այդ պարտքի չափը գնահատվում էր 2.2 միլիարդ դոլար): «Գազպրոմը», սակայն, չի մանրամասնել, թե այս տարվա երկրորդ եռամսյակին (ապրիլից) ինչ գնով և որքան ծավալի գազ է վաճառել Ուկրաինային: