Վարչապետ. կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո հանվելու է (տեսանյութ)

Վարչապետ Հովիկ Աբարհամյանն այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե արդյոք դուրս է գալիս կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը, հայտարարեց, որ այն դե ֆակտո այն հանվելու է։

«Ես ասել եմ ՝ դե ֆակտո, այո՛: Իսկ դա էլ բավական է, որ երկրի վարչապետը նման արտահայտություն է արել»,– ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վահան Բաբայանը հայտարարեց, որ որևէ կոնկրետ տեսակետ չկա, բոլորը ակնկալում են նորություններ, բոլորին հետաքրքրում է՝ «պարտադիր» բաղադիչի հարցը դու՞րս է գալիս, պահված գումարները վերադարձվելո՞ւ են թե ոչ: Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց, որ իր ուղերձում հստակ այդ հարցին պատասխանել է այնքանով, որքանով որ այսօր հնարավոր է պատասխանել այդ հարցին:

«Եվ ես հիմա ավելացնելու ոչ մի բան չունեմ, քանի որ մենք պետք է այդ հարցը քննարկենք 6 խմբակցությունների հետ, որոնք մասնակցելու են մեր աշխատանքներին: Եվ ես ցանկանում եմ, որպեսի մենք փաթեթով լուծումն առաջարկենք»,– ասաց նա։ Նա նաեւ ավելացրեց, որ գոնե մեկ շաբաթ է պետք ՝ որոշ կազմակերպությունների հետ հանդիպումներ ունենալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930