Տիգրան Սարգսյանը Չինաստանում է
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր են շրջանառվում: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա Հայաստանում է, մյուսները՝ որ նա գտնվում է Իսպանիայում, որտեղ առանձնատուն ունի: Նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, սակայն, 168.am-ին տեղեկացրեցին, որ Սարգսյանը գտնվում է Չինաստանում, որտեղ նրա եղբայրը զբաղեցնում է ՀՀ դեսպանի պաշտոնը: Ըստ նույն աղբյուրի՝ Սարգսյանը Հայաստան կվերադառնա 10 օրից: