Բաժիններ՝

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ամենաուժեղ ու հավատարիմ կադրն է». Գառնիկ Իսագուլյան. aravot.am

«Իրենք շատ լավ գիտեին, որ միեւնույնն է ԱԺ նախագահ դառնալու է հանրապետական թեկնածուն, դրա դեմ պայքարելու կամ կողմ չքվեարկելու իմաստը ո՞րն է »,- ըստ aravot.am -ի`այսպես է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բացատրում Գալուստ Սահակյանին կողմ քվեարկելու ոչ իշխանական ուժերի քայլը:

Նրա խոսքով, անիմաստ էր նաեւ ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի բոյկոտը. «Ստացվում է դեմ ենք հանուն ինչի: Մեկնաբանությունները, թե ԲՀԿ-ն կողմ քվեարկելով դարձավ իշխանական, լքեց քառյակը, չէ, ընկերներ նման խնդիր չկա»: Հարցին, թե ԱԺ ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկելը արդյո՞ք չի նշանակում, որ ոչ իշխանական ուժեր չկան, ասել է. «Նորմալ ընտրություն է գնում, չեն առաջադրել իրենց թեկնածուին: ԱԺնախագահը պետք է ընտրվի, որ բոյկոտեին, դա ինչ պետք է նշանակեր»:

Նոր կառավարությանն անդրադառնալով՝ պարոն Իսագուլյանն ասել է, որ նոր վարչապետին 100 օր պետք է տալ:

Մեկնաբանություն անողներին, թե կառավարության մեջ հայտնվեցին ՀՀ երկրորդ նախագահի կադրերը, պարոն Իսագուլյանը հիշեցրել է. «Բոլորը պետք է իմանան մի բան: Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ, ամենաուժեղ ու հավատարիմ կադրը Սերժ Սարգսյանն է, Հովիկ Աբրահամյանն է: Հիմա ի՞նչ անենք, եթե մարդիկ վերանշանակվել են ու հանրապետական կուսակցության անդամներ են, ասել էս ինչի մարդն է, էն ինչի մարդն է, չեմ կարծում, որ որեւէ մեկը խորհրդակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ ու նրանից ստացել դոբրոնդրանց նախարար նշանակելու: Նախ եւ առաջ`բոլորը, սկսած Սերժ Սարգսյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանի կադրերն են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս