
Սերժ Սարգսյանին Մինսկ չկանչեցին, որ ժամանակից շուտ «չբարկացնեին սագերին»…». Գ. Տրոֆիմչուկ. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ կերպ է մեկնաբանվում Սերժ Սարգսյանի բացակայությունը տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովին, որը հանդիպում էր մասնակից երկրների առաջին դեմքերի մակարդակով՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի:
«Նախագահ Սարգսյանի բացակայությունը Հայաստանի ստրատեգիական փոփոխության հետ որևէ կապ չունի, այսինքն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը փոխում է իր ռազմավարությունը՝ կապված եվրասիական ինտեգրման հետ, Մաքսային միության և Եվրասիական միության հետ: Աշխատանքներն ընթանում են ըստ պլանի»,- նշեց փորձագետն ու հավելեց, թե դա կապված է այն բանի հետ, որ Եվրասիական միության անդամ-երկրները դեռևս, ինչպես երևում է, չեն մշակել Հայաստանի ամբողջական մասնակցության սխեման Եվրասիական միությանը:
Փորձագետը հարկ համարեց ընդգծել և առանձնացնել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ նշելով. «Ղազախստանի նախագահը՝ Նազարբաևն արդեն Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացրել է իր կոլեգաների առաջ՝ ի նկատի ունենալով տարածքի տնտեսական ձևաչափը, սակայն այդ հարցին դեռևս պատասխան և արձագանք չի հնչել: Դա շատ վատ է: Այս համատեքստում Ղարաբաղի հարցը ոչ միայն պետք է ուղղակի գոյություն ունենա, այլև այն պետք է լայն տարածում և հասարակական հնչեղություն ունենա, որ կարողանա ստվերել ցանկացած հակափաստարկ: Եվ հետո, մի մոռացեք ուկրաինական աղետը, որն այդ երկրի ղեկավարության սխալ պահվածքի արդյունքն էր»:
Գ. Տրոֆիմչուկը նշում է, որ պետք է աչքի առաջ ունենալ Ուկրաինայի փորձը: Ինչ վերաբերում է Եվրասիական միության նախաձեռնողներին, ապա նրանց կողմից էլ այս դեպքում խելամիտ քայլ կլիներ, որպեսզի պաշտոնական Երևանի առաջ հարցեր չդնեին, իսկ Հայաստանը պետք է պատրաստվի և ապահովի սեփական անվտանգությունն ամեն կողմից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: