Էդվարդ Նալբանդյանի պատասխանը՝ Էրդողանին. Թուրքիան լավ կանի` հետևի Գերմանիային, հաշտվի իրականության հետ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի  ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ դիմելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, հետաքրքրվեց, թե ինչպես է նա կարձագանքի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, որ՝ «եթե Ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում հայեր չէին ապրի»:

«Այսօր Գերմանիայում հրեաներ են ապրում, բայց ոչ ոք չի հանդգնի ասել, թե Հոլոքոստ չի եղել: Թուրքիան լավ կանի` հետևի Գերմանիային, հաշտվի իրականության հետ և ճանաչեր Հայոց Ցեղասպանությունը, դատապարտեր և ներողություն խնդրեր»,- հայտարարեց Է. Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս