
Ինչու Հայաստանը չմասնակցեց Մինսկում տեղի ունեցած Մաքսային Միության գագաթաժողովին

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չմասնակացեց ապրիլի 29-ին Մինսկում տեղի ունեցած Մաքսային Միության գագաթաժողովին, ասաց. «Մարտի 5-ին էլ չենք մասնակցել, որտեղ ենթադրվում էր, որ պետք է ստորագրվեր այն. որովհետև պատճառները թաքնված են ոչ միայն Հայաստանի պարտավորությունների կատարման հետ: Մաքսային երկրները որևէ նշան ցույց չեն տալիս, որ պատրաստ են բավարարել Հայաստանի տնտեսության համար զգայուն հարցերը: Կա նաև մեկ այլ բարդություն, որը պայամանավորված է Եվրասիական միություն կազմավորելու այդ 3 երկրների տարբեր և դեռևս անհաշտ մոտեցումները: Եվ այս խնդիրները արդեն որերրորդ անգամ հասկացնել են տալիս, որ Հայաստանի միացումը այդ միությանը այնքան էլ հստակ չէ»: