Աշխարհը պետք է կանգնեցնի Պուտինին ու առաջինը, ինչ կարող է անել ԱՄՆ-ը, ուկրաինացիներին զինելն է:
Այցեր անպայման տեղի կունենան: Հավանաբար առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանի փոխնախագահը պատվիրակությամբ կայցելի ՀՀ: Այդ այցը կլինի ի պատասխան Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցին:
Թուրքիայի կառավարությունում աղբյուրը այսօր հայտնել է, որ Անկարան մտադիր է բաժնեմաս ձեռք բերել Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարում: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ոսկու գներն այսօր նվազել են՝ հասնելով նոր հնգամյա նվազագույն մակարդակին՝ 1 ունցիայի դիմաց 1077,40 դոլար, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Էլազըղ քաղաքի հյուրանոցում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տեղեկություններով վիրավորվել է 3 մարդ, հայտնում է Cumhuriyet-ը:
Թուրքիան սիրիական կոնֆլիկտի կողմ չի հանդիսանում, սակայն կոպտորեն արձագանքելու է այդ երկրից եկող իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգին, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
ԱՄՆ Լուիզիանա նահանգում Grand 16 Theatre-ում զոհվել է 3 մարդ, 7 մարդ վիրավորվել է, հայտնում է The Advertiser թերթը:
Ղեկավարները հավանության են արժանացրել Պորոշենկոյի նախաձեռնությունը՝ ստորագրել շփման գծից տանկերը, մինչև 100 մմ տրամաչափի թնդանոթները հետ քաշելու մասին համաձայնագիր:
Տեր-Պետրոսյանի բանասիրական դոկտորությունը չի ենթադրում իրավական հատուկ գիտելիքներ, բայց հաշվի առնելով, որ նա Հայաստանի առաջին նախագահն է՝ ենթադրվում է, որ սահմանադրական որևէ փաստաթղթի մասին խոսելիս պետք է համոզված լինի, թե ինչի մասին է խոսում։
Սիրիայում այսօր ԴԱԻՇ-ի 35 զինյալ է ոչնչացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի անցկացրած օպերացիայի ընթացքում, հայտնում է DHA գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
Երևան ու Բաքու կատարած այցի ժամանակ անցկացվել են բարձր մակարդակով հանդիպումներ ու բանակցություններ յուրաքանչյուր նախագահի հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջնական լուծման նպատակով բանակցություններում առաջընթաց գրանցելու նպատակով արված վերջին առաջարկները:
Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունների դանդաղումը միջկառավարական «Թուրքական հոսք» նախագծում, կապված է Թուրքիայի ներսում քաղաքական խնդիրների հետ՝ երկրում ձևավորված չէ կառավարություն, մեկնաբանել է ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը RTV Slovenija հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։
Թուրքիայում ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները անցկացրել են զանգվածային գործողություն ԴԱԻՇ-ի զինյալների ու քուրդ անջատողականների դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդում է «Նոր Մարմարան», թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներից Բուրաք Միշինջին, ով հայտարարել էր, թե Սիրիա է գնում «ալևիների ու հայերի գլուխը կտրելու համար», սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից Լազիքիե շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահության ժամանակ իր ամենագլխավոր հիասթափությունը եղել է օրենսդրությունը բարեփոխելու անօգուտ փորձերը, որպեսզի սահմանափակվի երկրի բնակչության ազատ մատչումը զենքին:
Համաշխարհային զազի լեգենդ, կանադացի երգչուհի Դայանա Քրոլը հոկտեմբերի 23-ին ելույթ կունենա Թբիլիսիի համերգասրահում: Այս մասին նշված է երգչուհու պաշտոնական կայքում:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 27-ին և հուլիսի 28-ին կայցելի Սաուդյան Արաբիա ու Իրան:
Կալիֆոռնիայի գերագույն դատարանը մերժել է ամերիկացի հայտնի կատակերգակ ու շոումեն դերասան Բիլ Կոսբիի փաստաբանների միջնորդությունը՝ վերանայել անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների կատարման վերաբերյալ գործը:
Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 21-ին հաստատել է Ադրբեջանի հետ համագործակցության հինգամյա փաստաթուղթը հայտնում է contact.az-ը:
Ձերբակալվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա նահանգի Ջեյլանպինար քաղաքում երկու ոստիկանի սպանության մեջ կասկածվողները:
Չիլիում սկսվել է գեներալ Ավգուստո Պինոչետի ղեկավարման տարիներին բողոքի ակցիայի ժամանակ զինվորականների կողմից երկու ուսանողների վրա բենզին լցնելու ու այրելու մասին գործը:
Թուրք հայտնի լրագրող Կադրի Գուրզելը Milliyet թերթից հեռացվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին Twitter-ի իր էջում գրառում կատարելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարել է, որ Ռուսաստանը իրավունք ունի պատասխան միջոցառումների դիմել, եթե միջազգային դատարանների որոշմամբ իր ակտիվների վրա արտասահմանում կալանք դրվեն:
Էլետրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն այսօր քննարկման կդրվի Վրաստանի էներգետիկայի ու ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի նիստում, հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել ու պայմանավորվել «փակել օտարերկրացի զինյալների հոսքը ու ապահովել Թուրքիայի ու Սիրիայի սաhմանի անվտանգությունը»,-հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Աշխարհի մի շարք քաղաքներում տեղի են ունենում միջոցառումներ՝ կապված Կետերի ու դելֆինների պաշտպանության միջազգային օրվա հետ:
«Մի քանի օր առաջ մենք այցելել ենք Երևան ու հանդիպել երկրի նախագահի ու ԱԳՆ ղեկավարի հետ: Երևանյան հանդիպումների ժամանակ քննարկվել են բանակցային գործընթացում ընթացիկ վիճակին, ինչպես նաև սահմանում ու շփման գծում տիրող վիճակին առնչվող հարցեր»:
«Վտանգավոր է, որբ հակամարտության կողմերը չեն վախենում պատերազմից»,- ասում է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Իտալիայի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին տրամադրել Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այս մասին ասել է անձամբ Բեռլուսկոնին Forza Italia կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը, հայտնում է La Stampa թերթը: