«Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել»․Էրդողան
Արտակարգ դրության ռեժիմը, որը Թուրքիայում սահմանվել էր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում, կարող է երկարաձգվել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է թուրքական Yenisafak թերթը։
Թուրքիայի նախագահը չի նշել, թե որքան ժամանակով կարող է երկարաձգվել տվյալ ռեժիմը։
Էրդողանի խոսքով՝ Գյուլենի շարժումը, որը առնչություն ունի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին, սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգության համար։
Ինչպես հայտարարել է Էրդողանը, ԱՄՆ-ն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, այդ պատճառով ԱՄՆ-ը պետք է արտահանձնի Գյուլենին։
Նա հանդես է եկել նաև նախաձեռնությամբ՝ ողջ աշխարհում արգելելու Գյուլենի շարժման գործունեությունը։