
Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։