
Նոր կառավարությունը ձևավորվում է. Սերժ Սարգսյանը նշանակումներ է արել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը, իսկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Վարդան Արամյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ ֆինանսների նախարար:
Իսկ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: