Կարեն Կարապետյանը չեղյալ է համարել երկու որոշումները
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է համարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2016թ. սեպտեմբերի 6-ի երկու որոշումները։
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայկ Հարությունյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 815-Ա որոշումը:
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Արմեն Մուրադյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին» N 800-Ա որոշումը»: