«Առանց մեզ խնայելու բազմապատկենք մեր նյութական ներդրումները, ներարկենք մեր միակի մարմինը սիրառատ ավյունով»
Իմ սիրելի ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Շնորհավոր մեր միակի, մեր թանկարժեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25-ամյակը: Նա դեռ մի երիտասարդ է, որի մանկությունն անցել է ցավի, սովի ու պատերազմի միջով, կորցրել է իր բազում քաջ զավակներին, ազատագրել ԱՐՑԱԽՆ ու ապրել ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ: Մանկության դժվար, ցավոտ ու սոված տարիների հետևանքով նրա մարմինը մեծացել է անառողջ, տառապում է մի հիվանդությամբ, որը քաղաքական իմաստուն գաղափարների, Արևի ու լույսի պակասության հետևանք է:
25 տարեկան մեր երիտասարդ պետությունն այսօր ամենաշատը կարիք ունի յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր ՀԱՅԻ բերած լույսի, գիտելիքի, կորովի ու ջանքի:
Առանց մեզ խնայելու բազմապատկենք մեր նյութական ներդրումները, ներարկենք մեր միակի մարմինը սիրառատ ավյունով, պարուրենք մեր սրտի ողջ ջերմությամբ ու առողջացնենք մեր 25-ամյա պետությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, որպեսզի եկող սերունդների համար ապահովենք ապաքինված ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, արժանապատիվ կեցություն ու հպարտություն՝ ի փառս աշխարհասփյուռ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ:
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ ՄԱՐԶԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ