Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչների համար Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը տաբու է. նրանք կարող են խոսել աբստրակտ իշխանափոխության մասին, բայց քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ իրենք չեն կարող և չունեն դրա իրավասությունը:
Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետեւողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի եւ մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը եւ քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձեւի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նամակին ի պատասխան, հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ինքը սադրանք է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի թռիչքը, որը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից:
Հարցազրույց McKinsey &Company հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն Ավետիք Չալաբյանի հետ, ով ղեկավարում է ընկերության ծանր արդյունաբերութան ոլորտի աշխատանքները ԱՊՀ տարածաշրջանում, ինչպես նաև աշխատում է ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների հետ՝ տնտեսական բարեփոխումների բնագավառում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Կարևոր ռազմավարական նշանակություն ունեին նաև ներկայացված՝ «Տարածաշրջանային քաղաքականության հիմքերի մասին» մոդելային օրենքը, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օրենսդրություններում քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման և դրա վերացման մասին 1993թ. Կոնվենցիայի իրականացման Երաշխավորագրերի մասին, և կրթական ոլորտը կարգավորող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Գարիբաշվիլին այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածքային զարգացման հանձնաժողովի առաջին նիստում, որին մասնակցել են նահանգապետեր ու պատգամավորներ:
Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը:
Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց բեռների տարանցիկ փոխադրման կարգը:
Նավթի համաշխարհային ներկայիս գնանկումն ամենանշանակալիցն է՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի առաջացումից ի վեր:
Քիչ առաջ Ազգային ժողովի հերթական նիստում մեկնարկել են «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԵՏՄ կառուցվածքը և թե ինչ է սպասում ՀՀ-ին ԵՏՄ-ին անդամակցության դեպքում:
Սայարիի խոսքերով՝ ֆրեգատները սպառազինված են հայրենական արտադրության հրթիռային համակարգերով:
Հուսեյնովի դեմ խուլիագանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել է 2012 թվականի հունիսի 6-ին: Դ
Համամասնական և մեծամասնական ընտրակարգերի շուրջ նախկինում միշտ բախումներ եղել են, ՀՀԿ-ն հետզհետե զիջել է, մեծամասնականը պակասել է 2 անգամ: Այս մասին այսօր ԱԺ նիստում «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Ո՞վ է ասել, որ մենք Ընտրական օրենսգրքի փոփոխման կարիք ունենք: Մի բան որ մտածում եք, մտածեք արդյունքը ինչ կլինի: Թե պիտի ասեք՝ բոբո Հանրապետականը չթողեց»,- ասաց Գ.Սահակյանն ու խորհուրդ տվեց «հանրապետականի դարդով քիչ էդպես շռայություն թույլ տալ»:
Պուտինը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
«Մի քանի ամիս հետո, եթե Աստված չանի` Հայաստանը մտնի այդ միավորման մեջ, կտեսնենք, որ նաև մտնելու է Հայաստանի քաղաքացու գրպանի մեջ, և Հայաստանի քաղաքացին կզգա այդ որոշման հետևանքները: Չի բացառվում, որ փաստացի գործող այս նախագահը կամ հաջորդը մի քանի տարի հետո «գրողի ծոցը» ուղարկի նաև այս պայմանագիրը, բայց ափսոս է լինելու այս կորսված ժամանակը,աղքատությունը և արտագաղթը, որը շարունակվելու է: 23 տարի առաջ ես պատիվ ունեի բարձրացնելու Հայաստանի պետական դրոշը ՄԱԿ-ի առջև, որպեսզի 23 տարի հետո մենք զիջենք այդ դրոշը և մեր սահմանադրությունը,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս մասին հայտնել է թբիլիսյան «Պալիտրա նեդելի» թերթը:
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի միջև:
Ուկրաինայի օրենքներով՝ օտարազգիները չեն կարող աշխատել երկրի գործադիր մարմնում:
Ինքնաթիռի կործանման պատճառներն անհայտ են:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքորեն կողմ է ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմփիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը, բայց կարծում է, որ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում է տարրական հիմնավորումն այն մասին, որ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել կեղծված ընտրությունների միջոցով:
Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել, որ մոտ ապագայում դաշինքը չի ընդլայնվի:
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ առաքելության հիմնական անելիքները կհստակեցվեն 2015 թվականի փետրվարին, երբ կհավաքվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները:
Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում ասուլի էր հրավիրել «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագծի» կապակցությամբ: Հիշենենք, որ իր նախաձեռնությանը, բացի իրենից՝ այսօր միացել է ընդամենը երկու պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին նախագիծը:
Դրա հետ կապված՝ Թուրքիայում ձեռնարկել են անվտանգության խստացված միջոցառումներ:
Ինչպես հայտնի է, ԱԺ օրակարգում է գտնվում ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու հարցը, որն, ըստ ամենայնի, առաջիկա օրերին կքննարկվի օրենսդիրում: «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» Ազգային Ժողովի առավել ակտիվ, ծանրակշիռ և հարցով հետաքրքրված 32 պատգամավորներին է ուղղարկել տեղեկանք, ուր զետեղված են ԵՏՄ պայմանագրի կիրառման առավել շոշափելի հետևանքները: Ստորև ներկայացնում ենք այն:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
«Չի կարելի ժողովրդին բերել հրապարակ, հաջող հավաք ունենալ, հետո ուղարկել հերթական արձակուրդի,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով,- Եկել է այն խաչմերուկը, որ պետք է որոշենք, թե իրապես որն է մեր նպատակը: Մեր նպատակը, ինչպես առաջարկել ենք, այն է, որ պետք է միակարծության հիման վրա լինեն որոշումները, նպատակը պետք է լինի սահմանադրական, ինքնիշխան Հայաստանը` ամբողջական իշխանափոխությամբ, որն ուղղակի իմաստով նշանակում է նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ, և հետո արդեն ժողովրդին պատկանող իշխանությունը թող որոշի, թե ինչ է անելու»: