Վրաստանի ներքին գործերի նախարարը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն այսօր երկօրյա այցով մեկնել է Հայաստան, ուր անցկացնելու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:

Պլանավորված է, որ Չիկաիձեն հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Գասպարյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:

Այդ հանդիպումներում քննարկվելու են ՆԳՆ-ի կողմից իրականացված բարեփոխումները, և տվյալ ուղղությամբ պլանավորված միջոցառումները: Կողմերը նաև քննարկելու են Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության հարցերը: Չիկաիձեի հայկական այցը կավարտվի դեկտեմբերի 2-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031