
Ադրբեջանում բլոգեր է ձերբակալվել

Ադրաբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր կեսօրին վերստին ձերբակալվել և ոստիկանություն է բերվել հանրահայտ բլոգեր Մեհման Հուսեյնովը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ նա փոխել է իր ինքնության վկայականը: Այն ճանաչվել է արգելափակված ու կեղծ:
Նմանատիպ դեպք Հուսեյնովի հետ գրանցվել էր նաև երկու շաբաթ առաջ Բաքվի օդանավակայանում, երբ նա ցանկանում էր մեկնել Թբիլիսի: Անձնագրային վերահսկողությունն անցնելիս նրան հայտնել են, որ իր անձնագիրը վավեր չէ, առավել ճշգրիտ՝ բացակայում է տվյալների բազայից:
Այնտեղից նրան ձեռնաշղթաներով բերել են ոստիկանություն՝ հարցաքննելու համար: Ապա պարզվել է, որ Հուսեյնովի անձնագիրը վավեր է, սակայն նրան որևէ բացատրություն չեն տվել ձերբակալման համար և ներողություն չեն խնդրել: Այժմ իրավիճակը կրկնվում է վերստին:
Հուսեյնովի դեմ խուլիագանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել է 2012 թվականի հունիսի 6-ին: Դրանից հետո նրան մի քանի անգամ ձերբակալել և ազատ են արձակել, արգելել են լքել երկիրը: