Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չունի Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորություն. Սթոլթենբերգ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չունի Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորություն: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը.

«ՆԱՏՕ-ն ճգնաժամի մեկնարկից ուժեղ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային: Մենք հաստատել ենք նպատակային հիմնադրամներ, որոնց գործարկելու ենք դեկտեմբերի 2-ին: Ինչ վերաբերում է ռազմական սարքավորմանը, ապա ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր դաշնակից երկկողմ հարաբերությունների հիման վրա ինքը որոշի այդ հարցը»:

Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել, որ մոտ ապագայում դաշինքը չի ընդլայնվի. «Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը: Մեր քաղաքականության հիմքում ընկած է բաց դռների սկզբունքը»: Դեկտեմբերի 2-3-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031