Բաժիններ՝

Իրանական նավատորմը համալրվել է 6 ռազմանավով

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային նավատորմն այսօր համալրվել է 6 ռազմանավով, որոնցից 4-ը ֆրեգատներ են: Նավերը ջուրն իջեցնելու արարողակարգին մասնակցել է իրանական բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աթաոլլահ Սալեհին:

Իրանի ռազմածովային նավաատորմի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին մանրամասնել է, որ իրանական նավատորմը համալրվել է «Սիրիկ» և «Կալատ» ռազմանավերով, ինչպես նաև ծովային պարեկության «Ֆաջր», «Շամս», «Ֆաթհ» և «Նուր» ֆրեգատներով:

Սայարիի խոսքերով՝ ֆրեգատները սպառազինված են հայրենական արտադրության հրթիռային համակարգերով: Նա հավելել է, որ ֆրեգատների ոչ մեծ չափերը նրանց դարձնում են քիչ նկատելի՝ հակառակորդի ռադարների համար, և որ իրանական բոլոր ֆրեգատները պետք է հագեցած լինեն հրթիռներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս