Բաժիններ՝

Թուրքիայի բնապահպանության նախարարությունն արտոնել է Աքքույուի ատոմակայանի կառուցումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի բնապահպանության նախարարությունը հավանության է արժանացրել թուրքական առաջին ատոմակայանի՝ Աքքույուի ատոմակայանի կառուցման վերաբերյալ պատրաստված Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի մասին զեկույցը:

Այս մասին հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղար Բյուլենթ Քայան: Նրա խոսքերով՝ արդեն իսկ կարելի է ձեռնամուխ լինել ատոմակայանի կառուցման նախապատրաստությանը: Զեկույցը բաղկացած է 3730 էջից, դրանում մանրամասնորեն նկարագրված են շրջակա միջավայրի վրա ատոմակայանի ազդեցության հնարավոր հետևանքները:

Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը: Աքքույուի ատոմակայանի շահագործման ժամկետը կազմելու է 60 տարի: Ատոմակայանն ունենալու է չորս էներգաբլոկ և տարեկան արտադրելու է 35 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031