«Այդ մանթրաները, թե ԵՏՄ-ն քաղաքական միություն չի, զուտ տնտեսական է, մեր կասկածները չեն փարատում և շատ հարցեր կան»,- այսօր ԱԺ նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ռուսաստանն Ադրբեջանի համար շարունակում է մնալ որպես ընկեր ու գործընկեր:
Նավթի գնանկումը սպառնում է Ռուսաստանի տնտեսական աճին:
Մահչուփյանը չի կարծում, թե անգամ «Քրդական հարցը» կարող է էական ազդեցություն ունենալ ընտրական մթնոլորտի վրա:
«Ես նայում եմ ոչ իշխանական քաղաքական ուժերին, նայում եմ իշխանությանը. երկուսն էլ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ռեվերանսներ անելու համար պատրաստ են Հայաստանը տանել կործանման: Ես սա համարում եմ կործանման սկիզբ: Իհարկե, տա Աստված, չիրականանա այս սցենարը, և փոխվի իրավիճակը»,- ասում է Արարատ Զուրաբյանը:
Այս պահին ԱԺ Բաղրամյան մուտքի մոտ բողոքի ցույց են անում ՀՀ մի խումբ քաղաքացիներ, որոնք իրենց հետ բերել են ՀՀ և ԵՄ դրոշները: Նրանք պահաջում են որպեսզի խորհրդարանը չվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը, որը այդ նույն ընթացքում քննարկվում է խորհրդարանի լիագումար նիստում:
Միայն ազգային արժույթներով (ռուբլի, բելառուսական ռուբլի, թենգե, դրամ) հաշիվներ վարելը պետք է իրականացվի մինչև 2025-2030 թվականը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ թե համաձայնագրի համաձայն և թե ԵՏՄ կառուցվածքը ենթադրում է, որ անդամ երկրները պետք է համատեղ իրականացնեն առևտրային քաղաքականությունը, բայց եթե ՀՀ-ին անհրաժեշտ լինի անդամակցելուց հետո ազատ առևտրի պայմանագիր կնքել երրորդ երկրի հետ, ապա մեխանիզմները կան: Նա նշեց, որ ՍԴ-ն համաձայնագիրը ուսումնասիրել է և որոշել, որ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և մեկնաբանելու կարիք չկա: Կարայանը նշեց, որ GSP+ ռեժիմը կորցնելու վտանգ չկա, ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակվում է:
Ներկայումս Ռուսաստանում աշխատում է մոտ 3.5 միլիոն օտարազգի քաղաքացի:
Այս մասին Հաագայում Քիմիական զենքն արգելող կազմակերպության անդամ երկրների 19-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրաքի փոխարտգործնախարար Մուհամմեդ Ջավադ ալ-Դոուրակին:
«Թռուցիկներ չի կարելի բաժանել: Վերջացրեք Ձեր ապօրինի գործունեությունը»,- նրան դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Թուրքիայում նոր ատոմակայանի էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագիրը պետք է համաձայնեցվի մինչև տարեվերջ:
Այս մասին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը:
Մեր տեղեկություններով, որոշակի խնդիրներ են առաջացել «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդի միջև:
Մենք դեռ չենք պայմանավորվել հերթական հանդիպման շուրջ:
Ըստ նրա՝ փաստորեն ՀԱՊԿ-ը մի մեխանիկական միավորում է, որն իրենից ենթադրում է երկկողմ համաձայնագրեր ՀԱՊԿ անդամ առանձին երկրների և Ռուսաստանի միջև, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ը շատ տարօրինակ աշխարհագրություն ունի:
Վրաստանի ԱԳՆ-ը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունում Սաակաշվիլու նշանակումը կարող է բացասական ֆոն ստեղծել վրաց-ուկրաինական հարաբերություններում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:
Փսակին պաշտոնական Բաքվին կոչ է արել հարգել քաղաքացիների իրավունքներն ու պայմաններ ապահովել՝ քաղաքացիների կողմից իրենց հայացքներն ազատ արտահայտելու համար:
Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը, որի պատասխանատվության գոտում է գտնվում Մերձավոր Արևելքը:
Դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
ԵՄ-ը ողջունել է Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրություններն ու ակնկալում է երկրում նոր կառավարության արագ կազմավորում:
Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է գազի գինը հեռանկարում նվազեցնել 15 տոկոսով:
Վաշինգտոնում գնահատում են Թուրքիայի հետ աշխատանքային սերտ հարաբերությունները:
Սակայն Եվրոպան չի մնա առանց ռուսական գազի. «Գազպրոմը» և թուրքական «Բոթաշը» հուշագիր են ստորագրել Սև ծովով նոր խողովակաշար անցկացնելու մասին:
Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կմեկնարկեն Իրանին ցորենի ու արդյունաբերական ապրանքների մատակարարումները՝ նավթի փոխանակման դիմաց:
Պուտինն ընդգծել է, որ իրենք նորմալ չեն համարում Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Եվրոպական խորհրդի նոր նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Ռուսաստանը խորհը հարգանք է տածում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։ Շատ արժեքավոր ենք համարում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։ Իմ հարգանքը թուրք ժողովրդին…»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ իշխանափոխության կոչերը, որ անում է եռյակը, ամենևին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չի վերաբերում: «Իհա՛րկե չի վերաբերում: Իրենք երբևիցե չեն ասել՝ նախագահը թող հրաժարական տա»,- ասում է նա: Մեր դիտարկմանը, թե նախագահի անունը չեն տվել, բայց ասում են՝ ամբողջական իշխանափոխություն, դա ի՞նչ է ենթադրում, նա պատասխանեց. »Իրենք ասում են՝ արտահերթ Ազգային ժողովի ընտրություններ: Կարող է՝ ԱԺ-ի ընտրությունների արդյունքը լինի բարվոք իրենց համար, և նրանք շարունակեն համագործակցել նախագահի հետ, ինչպես ժամանակին դա անում էր Ռոբերտ Քոչարյանը 4՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, կոալիցիոն ուժերի հետ միասին»: