
ՆԱՏՕ-ն 2015 թվականին կստեղծի արագ արձագանքման ուժերի ժամանակավոր առաջապահ խումբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արագ արձագանքման ուժերի առաջապահ խումբն իր գործունեությունը սկսել է 2016 թվականին.
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ այդ ուժերը սկսեն լիարժեք գործել 2016 թվականին»: Այս տարվա աշնանն Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ որոշում է ընդունվել արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին՝ դաշինքի մարտունակությունն ապահովելու համար:
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ առաքելության հիմնական անելիքները կհստակեցվեն 2015 թվականի փետրվարին, երբ կհավաքվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները:
Սթոլթենբերգը մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ժամանակավոր առաջապահ խմբի ստեղծմանը մասնակցում են Գերմանիան, Նիդերլանդներն ու Նորվեգիան: