
Մինչև 40 դոլարի մեկ բարել նավթի գինը նվազելը կհանգեցնի համաշխարհային ֆինանսական համակարգի կրախին. Bloomberg

Bloomberg-ի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային ներկայիս գնանկումն ամենանշանակալիցն է՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի առաջացումից ի վեր: Եթե աշխարհում մեկ բարել նավթի գինը նվազի մինչև 40 դոլարի, ապա դա կարող է առաջացնել համաշխարհային ֆինանսական համակարգի կրախ, հանգեցնել երկրների դեֆոլթին՝ կապված արժույթի արժեզրկման հետ:
Փորձագետները կարծում են, որ նավթի գներն ընթացիկ տարում կնվազեն 37 տոկոսով: Ռուսաստանը չի կարող այլևս հույսեր կապել նավթի արտահանումից ստացվող եկամուտների նախկին մակարդակի հետ: Այդպիսի պայմաններում պատժամիջոցների ուժն ավելի ուժեղ է զգացվում:
Նավթի ու գազի արտահանումից ստացվող եկամուտները կազմում են Ռուսաստանի պետբյուջեի ավելի քան 50 տոկոսը: Ընթացիկ տարում Ռուսաստանն արդեն իսկ չի ստացել մոտ 90 միլիարդ դոլար:
Նավթարդյունահանման ծավալը չնվազեցնելու մասին Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) որոշումից տուժում են նա Իրանը, Նիգերիան ու Վենեսուելան: