Վլադիմիր Պուտինը ժամանել է Անկարա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Անկարա: Դրա հետ կապված՝ Թուրքիայում ձեռնարկել են անվտանգության խստացված միջոցառումներ: Պուտինի ինքնաթիռն Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 13.08-ին:

Պուտինն օդանավակայանից ուղևորվելու է Անըթքաբիր՝ Աթաթուրքի դամբարան, ինչից հետո «տետ-ա-տետ» ձևաչափով հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Ավելի ուշ Պուտինն ու Էրդողանը համանախագահելու են Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստում:

Պուտինի հետ «տետ-ա-տետ» հանդիպում է ունենալու նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Երեկոյան ընթրիքից հետո Պուտինը կլքի Թուրքիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031