
Սաակաշվիլին կարող է գլխավորել Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն

Оbozrevatel.com-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնում դիտարկվում են երկու թեկնածուներ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի ու Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին:
Զուրաբ Ադեիշվիլին գտնվում է միջազգային հետախուզման (Ինտերպոլ) մեջ՝ ծանր հանցանքներ կատարելու համար: Միևնույն ժամանակ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի տեղակալ կարող է դառնալ Էկա Զգուլաձեն:
Ուկրաինայի օրենքներով՝ օտարազգիները չեն կարող աշխատել երկրի գործադիր մարմնում: Դրա համար նախագահ Պյոտր Պորոշենկոն ու պատգամավորներն ունեն գործելու երկու տարբերակ. կա՛մ քաղաքացիություն տալ օտարազգի թեկնածուներին, կա՛մ էլ ընդունել առանձին օրենք, որը նրանց թույլ կտա աշխատել երկրի կառավարությունում: