Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ:
«Նոր կառավարություն, նոր ծրագիր, և այն դրույթները, որ դրված են, եթե դրանք կյանքի չկոչվեն, իրոք, կարող են բավականին լուրջ հետևանքներ թողնել։ Եվ դրանց չկատարվելու դեպքում, այո՛, իշխանությունը պետք է անի լուրջ հետևություններ»։
«Ինչ ուժ ուզում է լինի, եթե այդքան անվերահսկելի իշխանություն ունեցավ, այդտեղ չի կարող զարգացում լինել։ Դրա անունն ուզում եք՝ դրեք Կոմկուս, ուզում եք` դրեք ՀՀԿ, ուզում եք` դրեք ՊՊՇ, կապ չունի, ուժն` ուժ է»։
«Սիրիական հակամարտության պատճառով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այլևս երբեք չեն լարվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամում ձևավորվող նոր իրողություններին:
Եվրոպական միության պատվիրակությունը ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածում է ԵՄ հաղորդագրությունը հետևյալի մասին:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը մերժել է նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի այն առաջարկը, ըստ որի քաղաքացիությունից պիտի զրկվեն կամ մեկ տարի ժամկետով ազատազրկվեն այն բոլոր անձինք, ովքեր կայրեն ամերիկյան դրոշը։ Դեռեւս 1989 թվականին էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել որոշում այն մասին, որ Սահմանադրությունը մարդկանց չի զրկում դրոշ այրելու իրավունքից՝ այն համարելով խոսքի ազատության դրսեւորում։
ՔՊ, ԼՀԿ և «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ հայտարարություն կանեն
«Ակնհայտ է մեկ բան, այն ծավալի ռազմական համագործակցությունը, որը կա Երևանի և Մոսկվայի միջև, թույլ պետք է տար Հայաստանին ամբողջությամբ ապահովել իր անվտանգությունը, կատարելապես»։
Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը հաջորդ շաբաթ կմտցվի երկրի խորհրդարան։ Յըլդըրըմը հավելել է, որ նոր Սահմանադրության նախագիծը, ի տարբերություն գործողի, թույլ կտա երկրի նախագահին շարունակել կուսակցությունում անդամակցությունը։
«Մենք համագործակցում ենք նաև այլ երկրների հետ, սակայն կարծում ենք, որ մեր սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բեղմնավոր կլինի»,- ասել է Չավուշօղլուն։ Իր հերթին, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի մասնակցությամբ իրականացնում է հանդիպումներ Սիրիայի զինված ընդդիմության դեմ։
«Այն քաղաքական ուժերը, որոնք այսօր կփորձեն պառակտել ընդդիմադիր դաշտը, կհայտարարեն, որ իրենք միակն են, ու դրոշակը ճոճելով՝ կփորձեն ժողովրդին խաբել մանդատի համար, իրենք ական են ընդդիմադիր դաշտում՝ իշխանության կողմից դրված»։
Թուրքիան հույս ունի, որ իր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կհասնեն ամենաբարձր մակարդակի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Պայթյունի հետևանքով կին է մահացել՝ սրճարանի աշխատակիցներից մեկը, ում մարմինը հայտնաբերվել է սրճարանի նկուղում։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ 5-6 մարդ վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։
Հարցին, ընտրական գործընթացը չի՞ բարդանա, եթե շատ կուսակցություններ մասնակցեն ընտրություններին, Մուկուչյանը պատասխանեց, որ կազմակերպչական առումով աշխատանքը կբարդանա, դա բերելու է լրացուցիչ աշխատանքի, սակայն դա բնավ չի կարող հիմք հանդիսանալ որևէ մեկի իրավունքները սահմանափակելու համար:
Ռուսաստանը ոչ ոքի դիմակայել չի ցանկանում, չի որոնում թշնամիներ, Ռուսաստանին անհրաժեշտ են ընկերներ, սակայն թույլ չի տա, որ իր շահերն անտեսվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Դաշնային խորհրդի առջև։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մ ասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անդրադառնալով Ռուսաստանի թեմանին՝ նա ասել է, որ Ռուսաստանը այն գործոնն է, որը պետք է հաշվի առնեն նրա հարևանները, ինչպես նաև մյուս միջազգային կազմակերպությունները։
2 օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե արժութային ճգնաժամի պատճառով բյուջետային կազմակերպությունների մեծ մասում 2017թ. աշխատավարձերի հիմնադրամներն ու ադմինիստրատիվ ծախսերը կրճատվելու են 10%-ով։
Պուտինը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է նշել Հնդկաստանի հետ հետ հարաբերությունները։
Կոռուպցիայի դեմ պայքարը շոու չէ, այն պահանջում է պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձով դիմելով Դաշնային խորհրդին։
Անկարան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքիան պարտավոր չէ մշտապես պաշտպանել Եվրոպան տարածաշրջանային սպառնալիքներից, Անկարայի համբերությունը սպառվում է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հրապարակել էին ադրբեջանցի 70-ամյա կինոգործիչ Ռամիզ Ֆաթալիևի բաց նամակը, որտեղ նա կոչ էր արել Սոսո Պավլիաշվիլիին՝ հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան: Ֆաթալիևը հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։ Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին մամուլով ու համացանցում՝ Պավլիաշվիլին դա համարել էր ոչ տղամարդկային քայլ։
Տեսագրության վերջում զինյալն անգլերեն ասում է. Yes, Hezbollah!, իսկ զինծառայողները ժպտալով կրկնում են դա։ Հիշեցնենք, որ «Հեզբոլլահի» զինյալները ակտիվորեն մասնակցում են Սիրիայի ռազմական գործողություններին Բաշար Ասադի կողմից։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ չի՞ պատրաստվում անդամագրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Հ.Ռոստոմյանի պատասխանը բավականին անորոշ էր։
«Վերստին ու վերստին ես օգտագործելու եմ տնտեսական ու քաղաքական օլիգարխիա ձեւակերպումը: Մենք սրընթաց այդ ուղղությամբ ենք շարժվում, եթե երկրում տեղի չունենա քաղաքական հեղափոխություն»,- ասել է Սանդերսը Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:
Սիրիական ընդդիմությունն առանց ԱՄՆ-ի մասնակցության բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ Հալեպի մարտերը դադարեցնելու նպատակով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հետախուզական գերատեսչությունների ֆինանսավորման մասին օրենքում 2017թ. հայտնվել է կետ, որում ասվում է «Ռուսաստանի ակտիվ քայլերին հակազդելու մասին, որը գաղտնի ազդեցություն է ապահովում ժողովուրդների և կառավարությունների վրա», այդ թվում՝ ԶԼՄ-ների ու գործակալների ֆինանսավորման միջոցով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցով Անկարայի հայտարարությունը, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Երկրի տարածքում տեղակայված է միացյալ ռուսական ռազմական բազա։ 2009թ. համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 49 տարով, որը հնարավորություն ունի ավտոմատ կերպով ժամկետը երկրաձգել 25 տարով։