Բաժիններ՝

Աթենքի սրճարանում պայթյուն է որոտացել, կա զոհ

Աթենքի կենտրոնական սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Պայթյունից հետո հրդեհ է ծագել, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ։

Պայթյունի հետևանքով կին է մահացել՝ սրճարանի աշխատակիցներից մեկը, ում մարմինը հայտնաբերվել է սրճարանի նկուղում։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ 5-6 մարդ վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։ Նախնական տեղեկություններով՝ արագ սննդի կետում գազով բալոն է պայթել։ Վնասվել են հարակից շենքերը ու կայանված տրանսպորտային միջոցները։

1917903

1917901

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս