
Սանդերսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն գնում է դեպի օլիգարխիա

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու սենատոր Բեռնի Սանդերսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող է շարժվել դեպի օլիգարխիա, «եթե տեղի չունենա քաղաքական հեղափոխություն»:
«Վերստին ու վերստին ես օգտագործելու եմ տնտեսական ու քաղաքական օլիգարխիա ձեւակերպումը: Մենք սրընթաց այդ ուղղությամբ ենք շարժվում, եթե երկրում տեղի չունենա քաղաքական հեղափոխություն»,- ասել է Սանդերսը Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:
Սենատոր Բեռնի Սանդերսը նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հիմնական մրցակիցն էր դեմոկրատներից առաջադրվելու համար պայքարում, բայց ընդունեց իր պարտությունը եւ պաշտպանեց նախկին պետքարտուղարին Ֆիլադելֆիայի համագումարում: Նա ասաց, որ պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նա հաղթի ԱՄՆ-ի նախագահի նոյեմբերյան ընտրություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: