
«ՌԴ ակտիվ արևելյան քաղաքականությունը թելադրված է երկարաժամկետ ազգային շահերով». Պուտին

Ռուսաստանի ակտիվ արևելյան քաղաքականությունը թելադրված է ոչ թե կոնյուկտուրային պատկերացումներով, այլ երկարաժամկետ ազգային շահերով ու գլոբալ զարգացմամբ։
Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձով դիմելով Դաշնային խորհրդին։ «Ռուսաստանի ակտիվ արևելյան քաղաքականությունը թելադրված է ոչ թե այսօրվա կոնյուկտուրային պատկերացումներով, ոչ թե ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հարաբերությունների սառեցմամբ, այլ երկարատև ազգային շահերով ու համաշխարհային զարգացման միտումներով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ռուս-չինական համընդգրկուն գործակցությունն ու ռազմավարական համագործակցությունը գլոբալ ու տարածաշրջանային կայունության ապահովման գործոններից են։ Պուտինը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է նշել Հնդկաստանի հետ հետ հարաբերությունները։