Եվրամիությունը մուտք կգործի ճգնաժամի շրջան, եթե չկարողանա ձևավորել միասնական բանակ, կարծում է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
«Վերջերս մեր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նշում էր 90 թե 91-ամյակը, այսինքն` պատկերացնում է իրեն ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ի մաս, իսկ դա չի կարող այդպես լինել: Այո, մենք խոսում ենք ԿԳԲ-ի աշխատակիցների մասին, որոնք այսօր, մենք ունենք կասկածներ, որ ներգրավված են Հայաստանի Հանրապետությունում` որպես բարձրաստիճան պաշտոնյաներ, և հաճախ գործում են ի վնաս ՀՀ շահերի»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ներկայացնելով «Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» իր հեղինակած օրինագիծը:
Արևելյան Հալեպի թաղամասերը թեժ մարտերի հետևանքով միայն վերջին օրերին լքել է գրեթե 30 հազար բնակիչ, հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան։ Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում 3 թուրք զինծառայող է սպանվել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայիթիից 2010թ. խոլերայի համաճարակի բռնկման համար։
Չինաստանում 20 ուղևորներով ավտոբուսն ընկել է լիճը, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել է։ Վթարը տեղի է ունեցել Հուբեյ նահանգի Էչժոու շրջանում։
Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրում հիմնարար գիտության զարգացման հարցերին՝ ընդգծելով, որ դրանց զարգացումը երկրի տեխնոլոգիական, տնտեսական ու սոցիալական զարգացման երաշխիքն է, հայտնում է Life-ը։
Այս պահի դրությամբ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է. Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Հալեպում մարդասիրական դադարների շուրջ բանակցություններն անհրաժեշտ է շարունակել, չնայած այնպիսի բարդ գործընկերների առկայությանը, ինչպիսիք են Քաթարը, Թուրքիան, Ռուսաստանը, քանի որ պատժամիջոցները այդ իրավիճակում ոչնչի չեն հանգեցնի, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Ըստ նախագծի՝ Ազգային Ժողովը համերաշխություն է հայտնում «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում է «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկայլներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են Հալեպ քաղաքում տիրող վիճակը, ընդգծել են ջանքերի ավելացումը՝ քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու հարցում, հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիան ոչ թե հյուր է, այլ Եվրոպայի անբաժանելի մասը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում՝ նահանգների ղեկավարների խմբի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե երկրորդ նախագահական ժամկետի համար իր թեկնածությունը չի առաջադրի։ Ֆրանսիայի պատմության մեջ արդեն երկար ժամանակ նման դեպք չէր եղել, երբ գործող նախագահը հրաժարվում է իր լիազորությունները երկարաձգելու հեռանկարից։
ԵՏՀ-ն հորդորում է՝ զգուշացեք խաբեբաներից
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վաղն աշխատանքային այց է կատարելու Ադրբեջան։
Դիարբեքիրում հարձակում է իրականացվել ոստիկանական ավտոմեքենայի վրա, հայտնում է Habertürk-ը։
Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը ռուսական կողմի հետ վավերացնելու վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ Թեննեսի նահանգում անտառային հրդեհներին զոհ է դարձել 11 մարդ:
«Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր առումներով շատ կոռումպացված է: Եթե դու գործ ունես կոռումպացված երկրի հետ, ապա որոշ դեպքերում ընդգրկվում ես դրա մեջ»,- ասում է Թաբերը:
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 1-ի երեկոյան Ցինցինատի քաղաքում ելույթի ժամանակ հայտնել է, թե ով է լինելու Պենտագոնի ղեկավարը։
ՀՀԿ-ի համար 2-րդ ռեյտինգային թեկնածուն լինելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը պարբերաբար հերքում է տեղեկությունները: Ու եթե հաջողվի ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ ապահովել, մարզից գուցե 3-րդ պատգամավորը ընտրվի՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։ Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։
Մանուկյանը լրագրողին ասել է, թե կառաջնորդվի այնպես, ինչպես կուսակցությունը կորոշի։ «Միայն իմ ցանկությունը քիչ է»,- ասել է նա։ 2012-ին Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեց պաշտպանել Մնացական Մնացականյանին, դրանից առաջ Մանուկյանն էր այդ տարածքից պատգամավոր դարձել։
«Համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջիկների ակտիվ փոխանակմանը, ցածր գներին և կապահովի նոր բիզնես հնարավորություններ մեր ընկերությունների համար: Դա Արևելյան գործընթացի համատեքստում ԵՄ և Հայաստանի միջև համագործակցությ ան փայլուն օրինակ կլինի»,- նշել է Սլովակիայի ԵԽ նախագահ, տրանսպորտի, շինարարության և տարածաշրջանային զարգացման նախարար Արփադ Էրսեկը:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Ադրբեջանի ձախողմամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը ցույց տվեց, որ կուսակցությունը Հայաստանում քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարն է:
«Թուրքիան պատերազմի հենց սկզբից ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան դա չկարողացավ անել, և նրա ծրագիրն այդ մասով ձախողվեց»,- ասաց նա:
«Իրանական գազի մատակարարումը Հայաստան, տարանցումը Հայաստանով հնարավորություններ է տալիս Հայաստանին, որ մանևրի հենց նույն գազի գնի հարցում։ Միայն դրանով չի սահմանափակվում»։