Բաժիններ՝

«Ռուսական ռազմաբազան պետք է հեռանա Ղրղըզստանից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո». Աթամբաև

Ռուսաստանը Ղրղըզստանի ռազմավարական գործընկերն է, սակայն ռազմական պլանում հանրապետությունը պետք է հենվի սեփական ուժերի վրա, հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը տարեվերջյան արդյունքները ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ղրղըզստանը ապագայում պետք է հենվի միայն իր ուժերի վրա։ Դա վերաբերում է նաև ռուսական բազային»,- ասել է Աթամբաևը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա տեղեկացրել է, որ ռազմաբազայի տեղակայման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն «պետք է հեռանա» երկրի տարածքից։ «Իհարկե, դա կարող է գուցե ինչ-որ մեկին դուր չգալ, սակայն ես կարողացել եմ այդ միտքը հասցնել մինչև Ռուսաստանի նախագահը, և նա ինձ հասկացել է»,- ընդգծել է Աթամբաևը։

Երկրի տարածքում տեղակայված է միացյալ ռուսական ռազմական բազա։ 2009թ. համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 49 տարով, որը հնարավորություն ունի ավտոմատ կերպով ժամկետը երկարաձգել 25 տարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս