Հույն լուսանկարիչ Արիս Մեսսինիսը AFP գործակալությունից ստացել է ֆրանսիական Պերպինյոնում ֆոտոլրագրության Visa Pour L’Image միջազգային հեղինակավոր փառատոնի հիմնական մրցանակը: Լուսանկարում պատկերված է հունական Լեսբոս կղզի Մերձավոր Արևելքի հազարավոր ներգաղթյալների ժամանումը:
Թուրքմենստանում հրապարակները և պուրակները կկոչվեն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի անունը, հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ուզբեկական հեռուստատեսության եթերում, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանն ու Թուրքիան ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության կոնկրետ դետալների քննարկմանը՝ ընդհուպ մինչև ափամերձ շրջաններում խողովակաշարի տեղակայման վայրեր, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը՝ նախօրեին ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարն ու Թուրքիայի արդարադատության նախարարը ԱՄՆ կմեկնեն՝ քննարկելու թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, որին Անկարան մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
4 մարդ է վիրավորվել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է թուրքական Hurriyet թերթը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է օգնել Թուրքիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին, հայտնում է AFP-ն:
Սիրիայի ազատ բանակի ապստամբները թուրքական տանկային ստորաբաժանումների օգնությամբ, որոնք շաբաթ օրը մտել էին Սիրիա Քիլիս քաղաքի շրջանից, իրենց վերահսկողության տակ են վերցրել մոտ 10 գյուղ Սիրայի Հալեպ նահանգում՝ այդտեղից վտարելով ԴԱԻՇ-ին:
Ես խոստացել էի Ձեզ համար պաղպաղակ բերել: Որպես նվեր՝ ես Ձեզ մի ամբողջ տուփ պաղպաղակ եմ բերել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր չինական Հանչժոուում G20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Սիրիայում իրավիճակն ու ԵՄ-ի հետ կնքված փախստականներին վերաբերող համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին:
Պարենային էմբարգոոյի հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ, լրագրողներին հայտնել է հանդիպմանը ներկա գտնված Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Քննարկվել է, իհարկե: Քննարկվել է այն իմաստով, որ մենք աշխատում ենք այն բանի վրա, որպեսզի հանենք այդ սահմանափակումները: Կա աշխատանքի երկու […]
ԱՄՆ-ն և Չինաստանը, որոնց բաժին է ընկնում ածխաթթու գազի արդյունաբերական արտանետումների մոտ 40 տոկոսը, փաստացի միացել են Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի հետ Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագի կնքման հնարավորությանը:
Թուրքիայում՝ Անթալիայի ափերի մոտ, նավաբեկության է ենթարկվել Kurt-C զբոսաշրջային նավը:
Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան, որը ողջ աշխարհում հայտնի դարձավ հնդիկ աղքատներին բժշկական օգնության ցուցաբերմամբ, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կդասվի սրբերի շարքը:
Մեծ Բրիտանիայում կրթությունը համարվում է աշխարհում լավագույններից և ամենաթանկերից մեկը։ Բայց օտարերկրացի տաղանդավոր ուսանողներին երկիրը պատրաստ է բավական լուրջ գումար հատկացնել ապրելու համար։ Օտարերկրացի ուսանողներին թոշակներ առաջարկում են երկրի ավելի քան 40 համալսարաններ, այդ թվում՝ Օքսֆորդը և Արվեստների Լոնդոնյան դպրոցը։
Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը, որը ձգվում է Չինաստանի Հունանի նահանգի Չժանցզյացզե Ազգային բնայգու Գրանդ Կանիոնի վրայով, ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, տեղեկացնում է China News Service գործակալությունը: Կամուրջն օգոստոսի 20-ին բացվել էր թեստային ռեժիմով:
Այն, ինչ նույնքան անպարկեշտորեն անվանում ենք բանկային համակարգ, շատ նման է այն անպարկեշտությանը, որով բնորոշում ենք քաղաքական համակարգ կոչվածը։
Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ Հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստը:
«Հայաստանը ԵՏՄ-ի բացը կարող է լրացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով երեք տարի առաջ ՀՀ իշխանությունների՝ ԵՏՄ-ին միանալու որոշմանը և ԵՏՄ հեռանկարներին:
Forbes.ru-ն ներկայացրել է այն դեպքերը, երբ քաղաքական գործիչների հագուստը, իրերը կամ աքսեսուարները հասարակության դժգոհության պատճառ են դարձել։
ՊՆ-ից նշել են, որ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին նոր համաձայնագիրը ՀՀ-ում անցել է ներպետական համաձայնեցման գործընթացները, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Համաձայնագրի ստորագրմանը:
Varlamov.ru-ն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել Բաքվից
«Մեր հանրային կյանքը բարեփոխման կարիք ունի, և ոչ միայն արմատական, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե լինենք անկեղծ, վերջին տարիներին առանձին ոլորտներում բավականին լուրջ տեղաշարժեր կան, հատկապես՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված»:
Ճապոնիայում «գաստարբայտերների» (օտարերկրյա աշխատանքային միգրանտների) թիվը շատ քիչ է
Քաղաքից մեկ շաբաթով վտարված բնակիչներին Չինաստանի կառավարությունը տվել է յոթնօրյա վճարովի հանգստյան օրեր, սակայն, դեռեւս պարզ չէ, թե ով է հոգալու տեղափոխման հետ կապված բնակիչների այլ ծախսերը:
«Այն, որ մեր երկրում անհրաժեշտ են բարեփոխումներ, որևիցե մեկը չի կասկածում: Եվ բարեփոխումներն ընդհանուր առմամբ յուրաքանչյուր պետության մեջ ամենօրյա, պարբերաբար իրականացվող աշխատանքներ են: Իշխանությունն ինքը ևս շատ քաջ գիտակցում է բարեփոխումների անհրաժեշտությունը, գնում և գնալու է այդ ճանապարհով: Եթե մինչև հիմա այդ տեմպերը, անկեղծ ասած, իմ կարծիքով, նաև հասարակությանը չի բավարարել, իշխանությունը, բնականաբար, ավելացնում է բարեփոխումների տեմպերը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին խոսնակ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում արտահայտած միտքը, թե հասարակության արձագանքը «Սասնա ծռերի» գործողությանը ցույց է տալիս, որ երկիրն ապրելու է վառոդի տակառի վրա, եթե արմատական ռեֆորմներ չիրականացվեն:
«Մեր դեսպանն արդեն պարզաբանում պահանջել է: Ռուսները կարող են ասել, որ շփոթմունք է եղել, բայց հասարակական հայտնի գործչին արտաքսելը ռազմավարական գործընկերոջ կողմից ինքնին արդեն շատ խոսուն է»,- ասաց Է.Մարուքյանը:
Ս. Սաֆարյանի խոսքով՝ քմծիծաղ են առաջացնում Ռ. Քոչարյանի այն խոսքերը, երբ կոչ է անում Հայաստանում արմատական բարեփոխումների, քաղաքական մրցակցության, արդար, լեգիտիմ ընտրությունների։
Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների շրջանակում 37 անձ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական գործակալությունը: