Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Չինաստանը պաշտոնապես միացել են Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին

ԱՄՆ-ն և Չինաստանը, որոնց բաժին է ընկնում ածխաթթու գազի արդյունաբերական արտանետումների մոտ 40 տոկոսը, փաստացի միացել են Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությանը:

Համատեղ հայտարարությունն արվել է «Մեծ քսանյակի» շրջանակներում՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում:

Բարաք Օբաման, որը ավարտում է Ասիա վերջին ուղևորությունը՝ որպես ԱՄՆ նախագահ, տեղի ունեցածն անվանել է «պատմական և առանցքային»:

Շաբաթ օրը մեկշաբաթյան քննարկումներից հետո փաստաթուղթը վավերացրել է նաև Համաչինական ժողովի մշտական կոմիտեն:

Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ, ավելի քան 170 երկրի կողմից:

Այն նախատեսում է կրճատել մթնոլորտ գազի արտանետումները, որպեսզի թույլ չտրվի, որ 2100 թվականին գլոբալ տաքացման հետևանքով ջերմաստիճանը տաքանա ավելի քան 2 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նվազագույնը 55 պետության կողմից վավերացումից հետո, որոնց բաժին է ընկնում արտանետումների 55 տոկոսը:

Այսօրվա դրությամբ համաձայնագիրը վավերացրել է 23 երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս