
Վատիկանում մեկնարկել է Մայր Թերեզայի սրբադասման գործընթացը

Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան, որը ողջ աշխարհում հայտնի դարձավ հնդիկ աղքատներին բժշկական օգնության ցուցաբերմամբ, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կդասվի սրբերի շարքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում արարողությունը կգլխավորի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այն կմեկնարկի տեղի ժամանակով ժ. 10:30-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 11:30-ին):
Մայր Թերեզան (իսկական անունը՝ Ագնես Գոնջե Բոյաջիգու) ծնվել է 1910թ. Սկոպիեում՝ ալբանական ընտանիքում:
1931թ. կուսակրոնություն է ընդունել, վերցրել Թերեզա անունը, ապա ուղևորվել Հնդկաստան՝ օգնելու Կալկաթայի հիվանդներին:
Մայր Թերեզան վաղուց է դարձել բարեգթության խորհրդանիշ՝ 1979-ին արժանանալով խաղաղության Նոբելյան մրցանակի:
Նա մահացել է 87 տարեկանում:
Վատիկանն ընդունել է Մայր Թերեզայի աղոթքների օգնությամբ երկու հրաշքի իրագործում:
Հռոմի պապն ավելի վաղ հայտարարել էր մինչև 2016թ. վերջը միանձնուհուն սրբադասելու արարողության մտադրության մասին: