Բաժիններ՝

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբները ԴԱԻՇ-ից 10 գյուղ են ազատագրել

Սիրիայի ազատ բանակի ապստամբները թուրքական տանկային ստորաբաժանումների օգնությամբ, որոնք շաբաթ օրը մտել էին Սիրիա Քիլիս քաղաքի շրջանից, իրենց վերահսկողության տակ են վերցրել մոտ 10 գյուղ Սիրայի Հալեպ նահանգում՝ այդտեղից վտարելով ԴԱԻՇ-ին:

Ազատագրված գյուղերը գտնվում են Ալ-Ռայի քաղաքից արևելք և հարավ, որը զինյալները գրավել էին ԴԱԻՇ-ի դեմ ամիսներ շարունակ մղվող մարտերից հետո, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտարարել են սիրիացի ապստամբները, իրենց նպատակը ներկայումս Ալ-Ռայիից արևելք ընկած գյուղերի ազատագրումն է՝ ընդհուպ մինչև Ջերաբլուս քաղաք:

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, շուրջ 20 թուրքական տանկ, ինչպես նաև մի քանի զրահատեխնիկա հատել էին թուրքական սահմանը Քիլիս քաղաքի շրջանից: Ավելի ուշ լրագրողները հայտնել էին հրաձգության և ծխի քուլաների մասին, որոնք բարձրանում են սիրիական տարածքներից:

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ներխուժումն ուղեկցվել է ջիհադիստների դիրքերի գնդակոծմամբ:

Այդկերպ, թուրքական զորամիավորումները մոտեցել են սիրիացի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս