Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիայի նկատմամբ պարենային էմբարգոյի չեղարկման հարցը
Պարենային էմբարգոոյի հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ, լրագրողներին հայտնել է հանդիպմանը ներկա գտնված Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Քննարկվել է, իհարկե: Քննարկվել է այն իմաստով, որ մենք աշխատում ենք այն բանի վրա, որպեսզի հանենք այդ սահմանափակումները: Կա աշխատանքի երկու ռեժիմ՝ մի հարցը հիմնարար է, մյուսը՝ տեխնիկական: Պարենային էմբարգոյի սահմանումից անցել է գրեթե 1 տարի: Մենք պետք է համոզվենք, որ այն թուրքական ձեռնարկությունները, որոնք հավակնում են ՌԴ գյուղմթերք արտահանել, համապատասխանում են որակի մեր չափանիշներին, որպեսզի լաբորատորիաները գործեն:
Դրա համար մեր փորձագետներն օգտոստոսին Թուրքիա էին մեկնել, տրվել են համապատասխան հարցեր, ստանում ենք դրանց պատասխանները: Տեխնիկական աշխատանքի ծավալը պետք է կատարվի»,- ասել է Ուլյուկաևը՝ պատասխանելով Պուտինի և Էրդողանի հանդիպմանը վերաբերող հարցին: