Բաժիններ՝

Պուտինը Սի Ցզինպինին 1 տուփ ռուսական պաղպաղակ է նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին 1 տուփ ռուսական պաղպաղակ է նվիրել, հայտնում է RIA Novosti-ն:

«Ես խոստացել էի Ձեզ համար պաղպաղակ բերել: Որպես նվեր՝ ես Ձեզ մի ամբողջ տուփ պաղպաղակ եմ բերել»,- հայտարարել է Պուտինը:

Սի Ցզինպինը շնորհակալություն է հայտնել Պուտինին նվերի համար:

«Շատ շնորհակալություն այս նվերի՝ համեղ պաղպաղակի համար: Ամեն անգամ Ռուսաստան գալիս խնդրում եմ, որպեսզի ինձ համար գնեն ռուսական պաղպաղակ: Հետո մենք այն տանը ուտում ենք: Ձեր սերուցքներն ամենալավն են, այդ պատճառով պաղպաղակը առանձնահատուկ համեղ է: Այն ինձ շատ դուր է գալիս: Շնորհակալություն սիրալիրության համար»,- ասել է Չինաստանի նախագահը:

Հեռավոր Արևելքում հրավիրված տնտեսական ֆորումի ժամանակ Պուտինն իմացել էր, որ Չինաստանի քաղաքացիները չեն կարող ՌԴ-ից պաղպաղակ տեղափոխել: Դրանից հետո նա Ցզինպինին խոստացել էր նրա համար պաղպաղակ տանել Չինաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս